Զգուշացում քաղաքացիներին. վարկային միջնորդ կազմակերպությունները կարող են խլել ձեր գումարները.politik.am

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 90

Հայաստանում սնկի պես աճող վարկային միջնորդ հանդիսացող կազմակերպությունները կարող են լուրջ վտանգներստեղծել քաղաքացիների համար: Սոցիալական ցանցերում ևս արագորեն տարածվում են նմանատիպ հայտարարություններ՝ «Եթե շտապ գումար է անհրաժեշտ, դիմեք մեզ», «Շտապ  գումար առանց միջնորդի, երաշխավորի՝ մի քանի րոպեում», «Անհրաժեշտ գումարից Ձեզ պակասում է ընդամենը 1 քայլ», «Վարկ՝ առանց վարկային պատմության», «Վարկային սև ցուցակում լինելը կարևոր չէ» և այլն: Հայաստանում հատկապես սա աշխատող մեթոդ է. շտապ գումարի խնդիր շատերն ունեն, «սև ցուցակում» հայտնված վարկային պատմություններ՝ հազարավորները:

Politik.am-ը արդեն նմանատիպ դեպքի անդրադարձել է: Մեր խմբագրություն դիմած քաղաքացին՝ Աննա Քալոյանը նոյեմբերի 15-ին դիմել է Երվանդ Քոչար 17/4 հասցեում գտնվող «Unity credit» կազմակերպություն՝ 800.000 ՀՀ դրամ վարկ ստանալու համար: Ստացել էր գումարի մի մասը միայն, մնացյալը պահել էին՝ իբրև միջնորդավճար: Մեր հրապարակումից հետո  քաղաքացին նաև Ոստիկանություն է դիմել, հարուցվել է քրեական գործ, որը դեռ ընթացքի մեջ է: Օնլայն վարկ ստանալու հայտի կայքը փակվել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աննա Քլոյանն էլ, բազմաթիվ քաղաքացիների նման, հավատացել էր գրավիչ հայտարարությանը՝ «Անհրաժեշտ գումարից Ձեզ պակասում է ընդամենը 1 քայլ»:  Դեռևս հարց է՝ այդ մեկ քայլը բաժանում էր անհրաժեշտ գումարի՞ց, թե՞ հնարավոր խաբեությունից:

Ֆինանասական համակարգի հաշտարարը ասում է՝  իրենք չեն կարող խորհրդատվություն տալ, քանի որ հաշտարար չեն հանդիասնում միջնորդ կազմակերպությունների հետ կապված հարցերում:

Կենտրոնական բանկից էլ հայտարարում են, որ որևէ միջնորդ կազմակերպություն իրենց կողմից լիցենզավորված չէ և իրավասու չէ վարկ տրամադրել: Վարկ տրամադրելու իրավունք ունեն միայն բանկերն ու վարկային կազմակերպությունները, և գրավատները՝ գրավի դիմաց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջնորդ կազմակերպությունները սովորաբար ունենում են նման գործելակերպ՝ առաջարկում են որևէ բանկի կամ վարկային կազմակերպության համար «դասավորել» Ձեր փաստաթղթերը, կազմում են որևէ տեխնիկայի ապառիկ գնման թղթեր, վերցնում իրենց բավականին մեծ միջնորդավճարը: Արդյունքում Դուք ունենում եք Ձեր անունով վարկ, ստանում եք ձևակերպված գումարի չնչին մասը, տեխնիկա էլ, բնականաբար, չեք ունենում: Միջնորդ կազմակերպության անունը չի լինում որևէ փաստաթղթում: Ողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է:

Զգուշացե՛ք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով