Երևանի ցայտաղբյուրների վրա փականներ կտեղադրվեն՝ ջուրը խնայելու համար

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի 100 ցայտաղբյուրի վրա կտեղադրվի փական՝ ջրի կորուստը նվազագույնին հասցնելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։ Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 մլն խմ խմելու ջուր ենք կորցնում», – գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղաջանյանը նշել է, որ «Վեոլիա ջուր» կազմակերպության հետ գործադիրը պայմանավորվել է իրականացնել պիլոտային ծրագիր:

«Նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել փականային համակարգի ներդրման միջոցով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակում կներառվեն Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր», – գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով