Երբվանի՞ց ղարաբաղցիները Ձեզ համար դարձան Ալիևի «քաղաքացիները», պարո՛ն Կարապետյան

«Սպուտնիկին» տված հարցազրույցի ընթացքում Փաշինյանի նորանշանակ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը սենսացիոն մտքեր արտաբերեց՝ կապված բանակցային գործընթացի հետ:

Նախ նա նշել է, թե զարմանում է, թե ինչու՞ Ալիևը չի ուզում նստել բանակցությունների ղարաբաղցիների հետ, եթե անկեղծորեն համարում է, որ վերջիններս իր քաղաքացիներն են: Այստեղ է, որ հռետորական հարցադրում պետք է անել: Դուք է՞լ էք համարում ղարաբաղցիներին Ալիևի քաղաքացիներ և զարմանում, որ Ալիևը անտեսում է իր «քաղաքացիներին»: Փաստորեն, Ձեր «նոր մոտեցումը» ղարաբաղցիներին «քցելն էր»՝ Ալիևի գիրկը, և նույնիսկ զարմանում էք, թե ինչու նա չի «քայլ կատարում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբևիցե այսքան անկեղծ Փաշինյանի թիմը իր տկարությունը ցույց չէր տվել: Սակայն այդ տկարութունից մինչև պարզ դավաճանություն մնացել է ընդամենը մեկ քայլ…

Երկրորդն այն է, որ Վլադիմիր Կարապետյանը նշել էր, թե Ադրբեջանի արձագանքը «հստակ չէ», և եթե Բաքուն «փոքր ինչ մոտեցնի իր դիրքորոշումը հայկականին», ապա կողմերը կարող են գալ ընդհանուր հայտարարի: Ի՞նչ նկատի ունի պարոն Կարապետյանը այդ միտքը արտահայտելիս, դժվար է ասել: Ուրբաթ օրը Ալիևը հայտարարեց, որ նա Երևանն էլ է ուզում՝ Զանգեզուրի ու Սևանի հետ միասին: Այստեղ կարծում ենք որ ոչ մի անհստակություն չկա: Փաստորեն, դուք այդպե՞ս էք արձագանքում Ալիևի հոխորտանքներին, պարոն մամլո-խոսնակ:

Եվ վերջապես, Փաշինյանի մամլո-խոսնակը փաստացի հայտարարեց, որ մադրիդյան սկզբունքները սեղանին այլևս չկան: Դուք գոնե հասկանո՞ւմ էք, թե ինչ էք ասում, պարոն Վլադիմիր: Դուք Փաշինյանի մարտնչող պարզունակ շրջապատի անդամ չեք, գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգի եք ենթարկում Ղարաբաղին ու Հայաստանին: Մադրիդից արդեն ավելի քան 10 տարի Ադրբեջանը փորձել է հրաժարվել, բայց դա նրան չի հաջողվել: Եվ հիմա ձեր թեթև ձեռքերո՞վ է դա ուզում իրականացնել:
Եվ վերջում մի հռետորական հարցադրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարո՞ղ է դուք այդ շրջանակները չեք, որոնց պիտի այս հարցադրումներն անենք: Շարունակության մասին դեռ կլռենք:

 zham.am 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով