«Բա սա ի՞նչ ա կոչվում, 1,5 ամիս անցել ա, թաքցնել չի՞». մահացած զինծառայողի այրին հակադարձում է Դավիթ Տոնոյանին

Մինչ ՊՆ-ն ու նախարար Դավիթ Տոնոյանը փորձում են հասարակությանը համոզել, որ զինվորի մահվան մասին չհայտնելը դա թաքցնել չէ, և որ «պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել որևէ դեպք, և դա չի արել տարիներ շարունակ», Նոր տարվա գիշերը հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի այրին, 26-ամյա Արաքսյա Կարապետյանը տարակուսանքով է հետևում նախարարի ու նախարարության հայտարարություններին ու ծառայողական քննություն անցկացնելու պատրաստակամությանը:

Բանն այն է, որ մինչ իր ամուսնու լուրը թաքցնելու առթիվ լրատվամիջոցներում աղմուկ բարձրանալը, տեսնելով, որ շաբաթներ են անցնում, իսկ ՊՆ-ն ձայն չի հանում իր զինվորի մահվան մասին, Արաքսյան խնդրում է Երևանում բնակվող մորաքրոջն այցելել ՊՆ, հանդիպել որևէ պաշտոնյայի հետ ու հարցնել, թե ինչու ՊՆ-ն չի հրապարակում ամուսնու մահվան մասին որևէ տեղեկություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարծեմ հանդիպել է փոխնախարարներից մեկի հետ և ասել, էսպիսի դեպք է եղել, ինչո՞ւ չեք արձանագրում, լրատվությանը հայտնում, մարդու կյանք են խլել, թեկուզ ինքն է խլել, ինչի՞ չեք հայտնում, մեզ պատասխանել են, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, եթե նույնիսկ չեն հայտնել, կհայտնեն և այլն»,-Forrights.am-ին պատմեց 26-ամյա այրին, ով երեք մանկահասակ երեխաների մայր է: Փաստ է, որ ՊՆ-ն հրապարակեց զինորի մահվան դեպքը միայն, երբ այդ առթիվ լուրը հայտնվեց լրատվամիջոցում:

Նշենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածուվ, սակայն կինը բացառում է ինքնասպանության վարկածը: «Մենք 8 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունենք 3 հրաշք բալիկ, որոնք դեռ փոքրիկ են, չունենք ոչ մի ֆինանսական պարտք կամ դրդապատճառ, որ ինքը նման քայլի գնար»,-ասաց Արաքսյան՝ հավելելով.

«Դիրքեր բարձրանալուց երկու օր առաջ բակի խոհանոցը քանդել էր, երեխաների համար լողավազան էր սարքում, որ մինչև ամառ պատրաստ լինի, մեծ պլաններ ուներ այգի հիմնելու: Ծառայության մտնելուց առաջ պսիխո անալիզ է հանձնել ու կատարյալ առողջ է եղել, հոգեկան որևէ խնդիր չի ունեցել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ՝ forrights.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով