Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է. սա ամոթալի է

Աժ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ավելին…նա նշել է,որ ադրբեջանցիները թե բանակցային գործընթացում և թե մարտի դաշտում ունեն առավելություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին’ Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն,ընդհակառակը,նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։ Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է,որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։ Հ.Գ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։Սա ամոթալի է!!!»

 

Էդուարդ Շարմազանով 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով