Արարատի մարզպետի բարեկամները հերթով ընտրվում են դպրոցի տնօրեններ. Լուսինե Արշակյան (Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ)

«Չէի ուզենա, որ Արարատի մարզում շարունակվեին դպրոցի տնօրենների ուղղորդված, սլաքավորված ընտրությունները, պլանավորված ընտրություններ»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը:
Արշակյանի խոսքով՝ Արարատի թիվ 1 դպրոցն արդեն տեւական ժամանակ չունի տնօրեն, եւ այնտեղ նույնպես վիճահարույց բաներ կան. «Խոսակցություններ կան, որ Ավշարի դպրոցում մարտի 1-ին կայանալու է տնօրենի ընտրություն, սակայն գաղտնի են պահվում թեկնածուները: Կա խոսակցություն, որ հնարավոր է դպրոցի տնօրեն ընտրվի Գարիկ Սարգսյանի քեռու հարսը»:

Առավել մանրամասն՝ hayeli.am   տեսանյութում.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով