Աջափնյակի թաղապետը՝ Լենա Նազարյանի տալին տնօրեն նշանակելու մասին

Վերջին օրերին սոցցանցերում ակտիվորեն տարածվում է տեղեկություն, ըստ որի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը ցանկանում է անօրինական կերպով Միրզոյանի անվան N 5 երաժշտական դպրոցի տնօրեն նշանակել Ազգային ժողովի փոխնախագահ, ՔՊ կուսակցության անդամ Լենա Նազարյանի տալին՝ Մարիամ  Բաբայանին։ Վերջինս մասնագիտությամբ հոգեբան է և որևէ կապ չունի երաժշտության հետ։

Տեղեկությունը ճշտելու համար ArmDaily.am-ը կապ հաստատեց Գևորգ Բաբայանի հետ, ով հերքեց տարածված լուրերը․ «Եթե ուզերի, կնշանակեի, բայց նման բան գոյություն չունի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armdaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով