Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանի իշխանությունը՝ կալանավորում Ռոբերտ Քոչարյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար սպասելի էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

«Որովհետև Հայաստանում իշխանազավթումից ու իշխանափոխությունից հետո ադրբեջանցիները մշտապես խոսել են «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կոնցեպտի մասին։ Ու, չգիտես՝ ինչու, հայկական իշխանությունները շատ ավելի դրական ու բարի սպասումներ ունեին Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներից», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ երեկվա հայտարարությունը մի բան ցույց տվեց՝ Նիկոլ Փաշինյանի պատրանքները, Ալիևի կիրթ ու նորմալ լինելու վերաբերյալ, իզուր էին։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Ադրբեջանն իր բոլոր հայտարարություններում չի բացառում ուժային մեթոդով հարցի լուծումը։ Մենք պետք է ուժեղացնենք մեր հասարակությունը, մեր բանակը», – ասաց նա։

ՀՀԿ խոսնակը նշեց, թե հայ հասարակությունը խաղաղության խնդիր չունի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ հնարավո՞ր է Արցախյան հարցը մեկ սեղանի շուրջ հավաքի ՀՀԿ-ին ու Նիկոլ Փաշինյանին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իսկ այդ օրակարգը Փաշինյանն ունի՞։ Նա նախ պետք է այնպես անի, որ Ռոբերտ Քոչարյանը բանտարկված չլինի։ Խայտառակություն է, որ Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահը բանտարկված է, մենք ակնհայտ տեսնում ենք Հայաստանի ու Արցախի հրապարակային անհամաձայնություններ, նա հրապարակային մատ թափ տվեց Արցախի իշխանություների վրա, հո՞ բարձր գոռալով չի, հերիք է գոռաք, գործ արեք»։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

aysor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով