Ադրբեջանական «Turan» գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր լրագրողների հետ ժամանել է Հայաստան

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր լրագրողների խմբով ժամանել է Հայաստան` մասնագիտական գործունեություն ծավալելու: Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիս ընթացքում լրագրողներին հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նրանց կողմից հայտ էր ներկայացվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Բոլոր նախանշված ընթացակարգերը, որոնք նաև դուք եք անցնում, անցնելուց հետո նրանց հայտը բավարարվել է, և Հաջիևն իր լրագրողական խմբով այցելել է Հայաստան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այցն ուղղված է զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն :Մեզ համար սա բնական գործընթաց է, որովհետև օրական տասնյակ լրագրողներ են դիմում ՀՀ ԱԳՆ` հավատարմագրման համար»,- ասաց Նաղդալյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով