Ադրբեջանական գրքեր՝ երևանյան դպրոցներում.168.am

168.am-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից այն մասին, որ մասնավորապես Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժողովածուն, մեր տեղեկությամբ՝ դպրոցներին է բաժանվել «Կարմիր խաչի» կողմից, բայց ամենաուշագրավն այն է, որ այն երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից։

Ի՞նչ է ստացվում, որ հայաստանյան հանրակրթական դպրոցներում բաժանվում է փաստացի թշնամի երկրի հեղինակների պատմվածքների ժողովածո՞ւ։  Պատահականությո՞ւն է սա, հանցավոր անփութությո՞ւն,  թե՞ խաղաղասիրական քարոզի սցենարի մի մաս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչևէ, 168.am-ը հետևողական կլինի այս թեման լուսաբանելու հարցում, պարզաբանումներ կպահանջի համապատասխան գերատեսչությունից ու հաջորդիվ կներկայացնի այլ մանրամասներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով