Загрузка...

Կյանքի 74-րդ տարում մահացել է HayNews.am կայքի նախկին պատասխանատու Մհեր Եղիազարյանի հայրը՝ Երամիշ Եղիազարյանը:
Նա ուներ առողջական լուրջ խնդիրներ:
Էրեբունի ԲԿ էր տեղափոխվել 2019թ.-ի փետրվարի 7-ին և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
Երամիշ Եղիազարյանը մահացել է այսօր, ժամը 13:30-ին:
Նրա առողջական խնդիրները էլ ավելի էին սրվել որդու՝ 50-ամյա Մհերի մահից հետո:
Երամիշ Եղիազարյանի հոգեհանգիստը վաղն է՝ փետրվարի 18-ին, Սիսիանի Շամբ բնակավայրում:
Հուղարկավորությունը՝ փետրվարի 19-ին, Լծենի գերեզմանատանը:
haynews.am