«Օլիգարխ դպրոցը» ևս գումար է փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին

Ամիսներ առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա:

«Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,-գրել էր նախարարը, անդրադառնալով այսպես կոչված «օլիգարխ դպրոցներին», որոնք ունեցել են իշխանության ստվերային աջակցությունը, պարբերաբար գովազդվել են ու այլ դպրոցների մրցակցությունից դուրս են թողել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թվում էր, թե նախարարի այս հայտարարությունից հետո պետք է իրավական պրոցես սկսվի և պարզվի, թե ինչպես է եղել, որ լիցենզիա չունենալով դպրոցը համապատասխան տարիքի երեխաներ է ընդունել և ում հակաօրինական հովանավորչությամբ է  մրցակցությունից դուրս թողել այլ դպրոցների։

Մենք փորձեցինք որոշակի տեղեկություններ ստանալ այս մասով։ Հասկանալ, թե ի վերջո ինչ է եղել «օլիգարխ դպրոցի» ոչ օրինական գործունեության վերջը։ Համացանցում դպրոցի մասին այլ տեղեկություններ չգտանք։ Միայն կարողացանք ճշտել, որ Արայիկ Հարությունյանի բոնորոշմամբ «օլիգարխ» դպրոցը 400 հազար դրամ է փոխանցել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հաշվեհամարին։

Իրապես, դիպուկ է եղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի բնորոշումը, եթե այսօր շատ դպրոցների համար անգամ 40 հազար դրամն է խնդիր, ապա Պուշկինի անվան դպրոցը այնքան գումար ունի, որ դրանից 400 հազարը կարողանում է բարեգործության տալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միայն թե հարց է առաջանում՝ արդյո՞ք այս փոխանցումը օգնել է, որ հետագայում նախարարի հայտարարության հետքերով իրավապահները չեն գնացել, թե՞ ԿԳ նախարարը, ինչպես հաճախ է պատահում, շտապել է և անճշտություններով լի հայտարարություն է արել։

Աղբյուրը՝ politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով