«Քանզի չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ 23 տարեկան լակոտը զբաղեցնում է դատախազի պաշտոն». Հասմիկ Ադամյան

«ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Մաշադյանի 23 տարեկան տղան՝ Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել,  նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Մամուլում շրջանառվում էր, որ նա վարչապետի տիկնոջ՝ Աննայի բարեկամն է։

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է օգտատերերից Հասմիկ Ադամյանի գրառումը՝ հրավիրելով լրատվամիջոցների ուշադրությունը նրա բարձրացրած խնդրին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երկու տարի շարունակ մասնակցում եմ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունները պաշտոնների համալրման համար անցկացված մրցույթներին, երկու տարի անընդմեջ հաղթող եմ ճանաչվում, բայց չեմ նշանակվում հաստիքին, վերջին անգամ առավելագույն 100 միավորից հավաքում եմ 100, բայց պարզվում է դա կապ չունի և պաշտոնը ստացել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի նախկին պետի տղան, ով մրցույթի ամենաթույլ մասնակիցն էր ու միավորների ռեյտինգային համակարգում ամենավերջին տեղը զբաղեցնող մասնակիցը, սակայն ուներ մաշադյան ռաֆիկի դաբռոն, ով այդ մրցութայնի հանձնաժողովի նախագահն էր և ստացավ աշխատանքը:

Հավելեմ, որ ունեմ 2 բարձրագույն կրթություն գերազանցությամբ ավարտել եմ Պոլիտեխնիկ և Ժող իստիտոտները, բայց իմ նմաներին քանզի ես չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ իրենց 23 տարեկան լակոտը, ով ըստ պարզ մաթեմատիկական հաշվարկի, պաշտոնին նշանակվելիս չի էլ ունեցել նույնիսկ մագիստրոսի կոչում, փոխարենը «մորքուրի գանձն է», զբաղեցնում է դատախազի պաշտոն:
Հ.Գ ահա սա է կոռուպցիայի խորհրդանիշ մաշադյան ռաֆիկի մոտեցումը, մնացածը թողնում եմ Ձեր դատողությանը…»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով