«Քաղաքական ճոճանակի ու բումերանգի մեխանիզմն անվրեպ գործում է բոլոր ժամանակներում ու բոլոր տեղերում»Անդրանիկ Թևանյան

Հեղափոխության դասերը

1789-ին մեկնարկած ֆրանսիական հեղափոխության 10 տարվա ցիկլի մեկնարկի ժամանակ սիրո և հանդուրժողականության կոչեր էին հնչում: Սակայն դա շատ կարճ տևեց: Այդ կոչերի կրողները շեղվեցին իրենց գծից և արդյունքում գլխատվեցին: Հատկապես ծանր գին վճարեցին ժիրոնդիստները, որոնք իշխանությունից զրկվեցին հեղափոխության մեկնարկից 4 տարի անց:

1917-ի փետրվարյան հեղափոխությունից ամիսներ անց՝ հուլիսին, Կերենսկին դարձավ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ղեկավարը: Հեղափոխական զանգվածների սիրելի Կերենսկին, ով սիրո և հանդուրժողականության կոչերով էր հանդես գալիս, ժամանակի ընթացքում հեռացավ այդ կարգախոսներից և վարչապետ դառնալուց ընդամենը ամիսներ անց կորցրեց իր գերբարձր վարկանիշն ու հոկտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո ստիպված էր փախչել Ռուսաստանից:

Ե՛վ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում հեղափոխության 1-ին ալիքի թիրախը նախկին իշխանություններն էին՝ Լյուդովիկոս 16-րդը և Նիկոլայ 2-րդը:

Ե՛վ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում սիրո և հանդուրժողականության կոչեր անողներն իրականում անցան պատժիչ գործողությունների և արդյունքում դարձան իրենց իսկ ներդրած մեխանիզմների զոհերը: Ամբոխը ողջունում էր ինչպես ժիրոնդիստների գլխատումը, այնպես էլ Կերենսկու փախուստը: Մինչդեռ դրանից առաջ նրանց կուռք էին սարքել:

Գանք մեր օրերին:

Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» սկզբնական փուլը նույնպես սիրո և հանդուրժողականության կարգախոսների ներքո էր: Հետո սկսվեց սահակաշվիլիական տեռորն ու սեփականության վերաբաշխումը: Արդյունքում՝ Սահակաշվիլին փախած է Վրաստանից, իսկ նրա թիմակիցների 80 տոկոսն այժմ բանտերում է կամ հետախուզվում է պաշտոնական դիրքի չարաշահման ու կոռուպցիոն սխեմաներում ներգրավված լինելու համար:

Եթե ոմանք գտնում են, որ նախորդ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, ապա պետք է դասեր քաղեն ուրիշների սխալներից ու հիշեն, որ հեղափոխությունը սկզբում կերակրում, արբեցնում, իսկ հետո խժռում է իր զավակներին՝ ամբոխի դավաճանական բացականչությունների ներքո:

Քաղաքական ճոճանակի ու բումերանգի մեխանիզմն անվրեպ գործում է բոլոր ժամանակներում ու բոլոր տեղերում:

Անդրանիկ Թևանյանի գրառումը

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով