Փաշինյանի թիմակից ռեկտորը ինքն իր աշխատավարձը դարձրել է 855 հազար դրամ

Загрузка...

«Ագրարային համալսարանի ռեկտորը փոխվել է, բայց մինչև ռեկտորի փոխելը հոգաբարձուների խորհուրդ է փոխվել, և «Իմ քայլի» ներկայացուցիչներ են ներառվել խորհրդում, հետո փոխել են կանոնակարգը, որ կարողանանռեկտորին նշանակել, որից հետո ռեկտորն եկել է ու իր աշխատավարձը դարձրել 855 հազար դրամ, այսինքն՝ մոտավորապես երկու անգամ ավելի իմ աշխատավարձից: Պրոռեկտորի աշխատավարձը բարձրացրել են՝ 235 հազարից դարձնելով 583 հազար դրամ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդելով, որ  ինչպես ՀՀԿ-ն էր բուհերը հանրապետականացնում, այդպես էլ հիմա իշխանությունն է բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմում իրենց մարդկանց նշանակում։

«Փոփոխությունների արդյունքում զարմացնում է պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակի կրած փոփոխությունները։ Նախ նշենք, որ այստեղ աշխատավարձերի չափը փոփոխություն չի կրել, հենց նոր վարչապետին խաբեցին, որ ինքն ասաց 300  հոգու աշխատավարձ են բարձրացրել, միայն ռեկտորի ու պրոռեկտորի, ինչպես նաև քարտուղարուհու աշխատավարձն է բարձրացել։ Ռեկտորը կրճատել է հաստիքների քանակը 58-ով, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի ֆոնդը նվազել է 18 մլն դրամով, այսինքն՝ գիտնակաների է կրճատել ու այդ փողով իր աշխատավարձը բարձրացրել, բաժիններ ստեղծել, իրանց մարդկանց ընդունել»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Աղբյուր՝ politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...