Փաշինյանին միայն թվում է, թե ինքն իշխանությունում միակ «ասողն» է․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ այս օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրամի ֆինանսական մուտքերի, նվիրատուների թեման, շատ ավելի էական մի փաստ անուշադրության է մատնվել:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում վճռական ու որոշիչ դերակատարում ունի նրա կինը և, ըստ տեղեկությունների, բացի ներհայաստանյան ֆինանսական տարբեր հոսքերի տիրապետելուց՝ սփյուռքի հետ ֆինանսական հարցերը ևս նա է լուծում, էլ չենք խոսում կադրային հարցերում վճռական խոսքի իրավունքի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա հիմնադրած երկու հիմնադրամները` «Իմ քայլը» և «City of smile»-ը կարողանում են լուծել այնպիսի հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանն անգամ իր ճարտասանությամբ դժվար թե կարողանա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին միայն թվում է, թե ինքն իշխանությունում միակ «ասողն» է:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բնութագրած «անկախ» ու «ինքնաբավ» Փաշինյանին, փաստորեն, լավ էլ խորհուրդ տվող կա, ավելին, դրսի գործարարների հետ էլ Աննա Հակոբյանն է աշխատում, և նրա միջոցով են ձեռք բերվում գրեթե բոլոր պայմանավորվածությունները:

Այնպես որ, կարելի է չզարմանալ, եթե առաջիկայում ստեղծվելիք սփյուռքի հարցերով կառույցի հանձնակատար նշանակվի Աննա Հակոբյանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով