Աննա Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Ռադիո Ավրորայի հարցմանն ի պատասխան Աննա Հակոբյանը ասել է. «Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»: Մի քանի անգամ կարդալուց հետո ոնց որ թե ճիշտ հասկացա։
Նիկոլ Փաշինյանը չի իմացել, որ Ռաֆիկ Մաշադյանը իր կնոջ խորթ մորաքրոջ թոռն է կամ բարեկամը։ Հիշեցնենք, որ Ռաֆիկ Մաշադյանը 2018 թվականի մայիսի 24-ին նշանակվել է ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ։
Փետրվարի 4-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ։