Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում.7or.am

Հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն բանակցում «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով, այսինքն՝ չեն բանակցում Ջոն Բոլթոնի պլանով, հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը խոսեց, որ պետք է աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ ժողովրդավարական ներկայի ու ապագայի համար:

Հիմա պետք է հասկանալ, թե որն է լինելու այն գինը, որը պահանջվում է Հայաստանից Սորոսի շռայլության դիմաց ու մեր դարդերը լացելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերացիա «Ձրի պանիր»

Ինչպես հայտնի է, ձրի պանիրը լինում է միայն թակարդում: Սորոսը ոչ թե բարերար է, այլ բիզնեսմեն, որն ունի նաև որոշակի քաղաքական առաքելություն աշխարհի մասշտաբով: ժողովրդավարությունն այդ առաքելության մեջ լոկ քողածածկույթ է:

Մեր դեպքում ժողովրդավարության աջակցությունը տեղի է ունենալու Բոլթոնի պլանի կյանքի կոչման նպատակով: Այդ պլանի համաձայն՝ Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից, այսինքն՝ դուրս գա ռուսական ազդեցության տիրույթից և հայտնվի արևմտյան տիրույթի, այն է՝ թուրքական աշխարհի ազդեցության տակ: Զուգահեռաբար, Հայաստանից պահանջվում է նաև մաս կազմել հակաիրանական գործողություններին՝ չբացառելով հայ-իրանական սահմանի փակումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կրեմլում «լեզու չգտնող» Նիկոլ Փաշինյանին այդ պլանը գայթակղիչ թվաց, հատկապես որ դրա դիմաց Բոլթոնի կողմից խոստացվել էր աջակցություն Հայաստանի բարգավաճմանը, ավելի կոնկրետ՝ փող և կոմունիկացիաներ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական ուղղություններով (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հետապնդումից հրաժարվելը, բնականաբար, նույնպես մտնում է պատմական կարծրատիպերից ազատվելու ցուցման մեջ):

Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:

Փաշինյանն ու Մնացականյանն, ահա, այս պլանի շրջանակներում են վերջին ամիսներին բանակցել, բայց զգալով, որ դրա կյանքի կոչումը կամ նույնիսկ հրապարակային պատրաստակամությունը՝ գնալ այդ ճանապարհով, կարող է լուրջ դիմադրության հանդիպել ու իշխանություն արժենալ, առնվազն հայտարարության մակարդակով հետ են քաշվել:

Բաքվում ու բոլթոնյան շրջանակներում համարում են, որ Փաշինյանի հետ քաշվելը տեղի է ունեցել ՌԴ-ի, զինվորականների, Արցախի էլիտայի, ՀՀ նախկին իշխանությունների ու հայաստանյան ազգային ուժերի ճնշման արդյունքում: Այդ դիմադրությունը կոտրելու նպատակով էլ Սորոսը ֆինանսավորելու է «քաղաքացիական հասարակությանը», որպեսզի դիմադրության ռեսուրսները զրոյացվեն: Ասել է թե՝ Հայաստանի «ժողովրդավարացման» գինը լինելու է Արցախի հարցում Փաշինյանի ձեռքերն ազատելն ու նրա քայլերի դեմ դիմադրությունը վերացնելը: Հաշվարկն այն է, որ դրանից հետո արդեն Բոլթոնի պլանն անխոչընդոտ կիրագործվի:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Փաշինյանը կհամաձայնի՞ այդ «ձրի պանրին»: Այս առումով կա հստակ ինդիկատոր: Եթե նա շարունակի դատական հետապնդումները, բանակի վարկաբեկումը և սկսի կիրառել, այսպես կոչված, անցումային արդարադատությանմեխանիզմները, ապա դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը համաձայնել է տեղավորվել Բոլթոնի պլանի մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով