Տնտեսական զարգացման ցուցանիշները Սերժ Սարգսյանի օրոք

Տնտեսական զարգացման ցուցանիշները Սերժ Սարգսյանի օրոք

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում գրանցվել է 7.6 տոկոս իրական տնտեսական աճ, որին մեծապես նպաստել են արտահանող հատվածի եւ մշակող արդյունաբերության զգալի ընդլայնումը։

Վերջին տասնամյակում, չնայած 2009 թվականի համաշխարհային աննախադեպ տնտեսական ճգնաժամին, որը հատկապես խոր հարված հասցրեց մեր տարածաշրջանի (Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա) երկրների տնտեսություններին, Հայաստանի տնտեսությունը ընդարձակվել է՝ արձանագրելով անվանական ՀՆԱ-ի շուրջ երկու անգամ աճ։

2006 թվականի համեմատ, 2017 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ արտահայտած ԱՄՆ դոլարով, աճել է 82 տոկոսով՝ զգալիորեն գերազանցելով համաշխարային տնտեսության միջին աճը՝ 38 տոկոս եւ մեր տարածաշրջանի միջին աճը՝ 13 տոկոս։ Այս ցուցանիշով տարածաշրջանի ընտրված 44 երկրների1 շարքում Հայաստանը 4-րդն էր՝ զիջելով միայն Թուրքմենստանին, Վրաստանին եւ Ռումինիային։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով