Սորոսը՝ ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման մասին yerevan.today.

Բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ։

«Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»,- նշել է միլիարդատերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ջորջ Սորոսը նաև կիսվել է «Ինչպես ԱՄՆ-ն կարող է սատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» հոդվածով, որը հրապարակվել է Սորոսի հիմնադրամի կայքում։ Հոդվածի հեղինակը լրագրող Տաթևիկ Խաչատրյանն է, ով անդրադարձել է թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ հետագա զարգացման հնարավորությանը։

http://www.opensocietyfoundations.org/voices/how-united-states-can-support-armenia-s-fledgling-democracy

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով