Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ քաղաքականություն.«Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Իշխանություն-«Լուսավոր Հայաստան» անակնկալ առճակատումը, ըստ որոշ լուրերի, «ստրախովկայի» համար արվեց, որ տպավորություն չստեղծվի, թե ընդդիմադիր դաշտը դատարկ է մնացել, եւ պետք է այն լցնել։

Ավելին, խոսվում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւս կմտնի ակտիվ քաղաքականություն։ ՀՀԿ-ից պոկված «քառյակը»՝ Սամվել Ֆարմանյան, Միհրան Հակոբյան, Կարեն Բեքարյան, Արման Սաղաթելյան կազմով, նրա մտերիմներն են եւ քաղաքական լուրջ ծրագրեր ունեն։ Խոսվում է, որ գարնան վերջերին արդեն նրանք կուսակցություն կգրանցեն։ Շաբաթներ առաջ քառյակը հայտարարեց, որ սկսում է ակտիվ մեդիա-քաղաքականություն՝ «Պանարմենիան մեդիա գրուպից» անջատված լրատվամիջոցները՝ հեռուստատեսություն, ռադիո եւ կայք, գնելու եւ ռեբրենդինգ իրականացնելու միջոցով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...