«Սեյրան Օհանյանի դիմումի մասին».Նարեկ Սամսոնյան

Սեյրան Օհանյանի դիմումի մասին

Երեկ Սեյրան Օհանյանի փաստաբանը իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել և դա հերյուրանք է: Անկեղծ ասած` ես այս թեմայով այլևս չէի ցանկանում խոսել, բայց հիմա ստիպված եմ վերջին անգամ անդրադառնալ հարցին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուրեմն, ինձ հրավիրել են 6-րդ Վարչություն քանի որ Սեյրան Օհանյանը (իր փաստաբանը) համարել է, որ ես իմ գրառման մեջ գրելով, որ «Սեյրան Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ» նախաքննական գաղտնիք եմ հայտնել, իսկ գրառմանս վերջին հատվածում էլ սպառնացել եմ գեներալ-գնդապետին գնդակահարությամբ: Երեկ էլ ասում են, որ հերյուրանք է այդ ամենը:

Հիմա ես ի՞նչ կարող եմ ասել: Կարող եմ իհարկե ենթադրություններ անել, բայց զերծ կմնամ դրանից, իսկ թե ինչո՞ւ էր Սեյրան Օհանյանը (իր փաստաբանը) հերյուրանքի համար դիմում 6-րդ Վարչություն, դա էլ թողնում եմ իր և իր շահերի պաշտպանների խղճին:
Այս թեման երեկվանից սկսվեց շահարկվել արդեն Նիկոլ Փաշինյանի (կամ իր ընտանիքի) սեփականություն հանդիսացող թերթով, որի մոտիվացիան էլ է պարզ, ու ես չեմ պատրաստվում իշխանության կողմից լարվող ինտրիգների մասնակիցը դառնալ ու նույնն էլ խորհուրդ եմ տալիս այս թեմայով ինձ հարցեր ուղղող լրագրողներին:

Թեմա շեղելը ձեր գործը չի, դուք ավելի լավ ա ձեր պատգամավորներին ու խորհրդականներին տիրություն արեք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Սեյրան Օհանյանին և իր փաստաբանին ես դեռևս ասելիք չունեմ, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով