«Սա նախ նշանակում է, որ կոռուպցիան ոչ թե վերանալու է, այլ հասնելու է աննախադեպ չափերի».Անդրանիկ Թևանյան

Загрузка...

Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգը
______
ԱԺ բարձր ամբիոնից հայտարարվեց, որ ըստ անհրաժեշտության՝ անմեղության կանխավարկածը փոխարինվելու է մեղավորության կանխավարկածով: Սա՛ է լինելու, այսպես կոչված, անցումային արդարադատության գլխավոր առանձնահատկությունը: Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից մեկն, ըստ այդմ, վերացվում է՝ «հեղափոխական նպատակահարմարությունից» ելնելով:

Սա նախ նշանակում է, որ կոռուպցիան ոչ թե վերանալու է, այլ հասնելու է աննախադեպ չափերի:

Քաղաքական ու տնտեսական հետապնդումները կրելու են ընտրովի և խիստ նպատակային բնույթ. ցանկացած ընդդիմախոսի կարող են տնտեսական ռեպրեսիաների ենթարկել՝ առանց դատարանի որոշման ու առանց հիմքերի:

Բացի այդ, մեղավորության կանխավարկածը Հայաստանից կապիտալի աննախադեպ փախուստի է բերելու և առնվազն տեսանելի ապագայում կոչնչացնի ներդրումային դաշտը. այդ ո՞ր հիմարը գումար կներդնի ու բիզնես կզարգացնի մեզ մոտ, եթե ցանկացած պահի կարող է հայտնվել «Որտեղի՞ց քեզ գումարներ» հարցի առաջ:

Եվ ամենակարևորի մասին: Հայաստանի տնտեսությունը կազմալուծող և, հետևաբար, նաև բանակը թուլացնող «մեղավորության կանխավարկածի» պարագայում ոչ միայն Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում, այլ նաև Հայաստանը կվերածվի «Արևմտյան Ադրբեջանի», ինչպես որ հոխորտում է այս օրերին Ալիևը:

Ես պնդում եմ, որ մեղավորության կանխավարկածի հիմքով իրականացվելիք անցումային արդարադատությունը շատ ավելի լուրջ վնաս կարող է տալ մեր երկրին, քան մեր թշնամիների բանակները միասին վերցրած:

Անդրանիկ Թևանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...