Սա իշխանությունների կողմից իրականացվող հերթական փորձն է խարխլելու մեր անկախությունն ու միասնությունը

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ԵՆ

Անկախ Հայաստանի պատմության մեջ օրհներգի փոփոխության արդեն երեք փորձ է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին փորձը եղավ 1990թ օգոստոսին: Անկախության հռչակագրի ընդունումից հետո ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է երեք ամսում օրհներգի մրցույթ անցկացներ: Սակայն մինչեւ 1991թ. մրցույթ չանցկացվեց, եւ Գերագույն խորհուրդը ընդունեց ժամանակավոր որոշում «Մեր հայրենիքն» ընդունել որպես ՀՀ պետական նոր օրհներգի հիմք:

Օրհներգի փոփոխության երկրորդ փորձն արվեց 2006թ, այն, ըստ էության, տապալվեց: Վեց ամսվա ընթացքում ներկայացված 85 տարբերակներից մրցութային հանձնաժողովը նախ ընտրեց 5-ը: Դրանք գործիքավորվեցին եւ ներկայացվեցին հանրությանը, սակայն դրանցից եւ ոչ մեկն առանձնակի ոգեւորությամբ չընդունվեց ոչ հանրության, ոչ էլ հանձնաժողովի կողմից:

Արդյունքում՝ 2008թ. ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարե ՀՀ օրհներգի նոր մրցույթ՝ այս անգամ արդեն բառերի համար, քանի որ նախորդ մրցույթի արդյունքում կայացված որոշումը՝ հօգուտ Արամ Խաչատրյանի երաժշտության, ուժի մեջ է: Այս փոչձը ևս եղավ ապարդյուն։
Հիմա արդեն ԱԺ փոխխոսնակ Ալեն սիմոնյանը ձևավոևել է հանձնաժողով և հայտարարել հիմնի խոսքերի համար նոր մրցույթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուզում եմ հասկանալ, Ալեն Սիմոնյանը որպես պետական ինստիտուտ ներկայացնող անձ, որ իրավական ակտի, որ նորմի, որ իրավադրույթով իրեն տրված լիազորությունների շրջանակներում է ձևավորել այդ հանձնաժողովը, և ավելի՝ հանձնաժողովի գործունեությունը ինքնալեգիտիմացնելով հայտարարել մրցույթ։

Պարոնին խորհուրդ եմ տալիս մանրամասն ուսումնասիրել «ՀՀ օրհներգի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների որոշ դրույթներ և ի վերջո «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իր լիազորությունների վերաբերյալ համապատասխան հոդվածները։

Անլուրջ եմ վերաբերվում ինչպես նախաձեռնությանը, այնպես էլ Ալեն Սիմոնյանի՝ պատմության մեջ մնալուն ուղղված սին հույսերի իրականացմանը։

Համոզված է, որ այս մրցույթի ընթացքում էլ հանձնաժողովը չի կարողանալու գտնել համապատասխան բառեր, քանզի Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտության վերականգնումը, այն էլ նոր տեքստով, կրկնակի արհեստական է լինելու: Առնվազն անթույլատրելի է մեր պայքարի և հաղթանակների ոգով ամրապնդված կենսագրություն ունեցող ազգային խորհրդանիշը՝ «Մեր հայրենիքը» փոխել։

Սա իշխանությունների կողմից իրականացվող հերթական փորձն է խարխլելու մեր անկախությունն ու միասնությունը։ Սա հերթական փորձն է, ամեն ինչ դարձնելու իրենց պես, անդեմ, կենսագրություն չունեցող և անգո, սակայն աներկբա պետք է գիտակցել, կենսագրություն չունեցող խորհրդանիշը երկար կյանք չի կարող ունենալ:

Իրավաբան՝ Ռոբերտ Հայրապետյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով