Պլանը ցանել եմ, տարայ լայ-լայլալայ․ հիմնի նոր բառերը

Մարիխուանայի ազատ վաճառքի օրինականացումը մեր հասարակության կողմից ոչ միայն սվիններով է ընդունվում, այլև անունը տալ անգամ չի ուզում։ ժամանակին նման դիմադրություն առաջացավ գիշերային ակումբների, խաղատներ կառուցելու թեմաներից, երբ տարբեր խմբեր հակափաստարկներ էին բերում գիշերային ակումբներ ունենալու շուրջ՝ նշելով, որ մեր հայ աղջիկների համար դա շատ կործանարար ուղի կլինի և բոլորը կձգտեն հեշտ փող աշխատել, աղջիկները կփչանան, այլասերումը կպատի Հայաստանը և նման մի շարք կանխատեսումներ։ Իրականում գիշերային ակումբները բացվեցին, պարզվեց, որ ակումբ այցելողները չեն էլ ուզում այնտեղ հայ աղջիկներ տեսնել, պարզվեց ձողը ծռելու գործում մեր աղջիկները ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլև միջազգային չափանիշներին չեն համապատասխանում, տուրիստների ու տեղացիների համար էլ գրավիչ չեն։ Այսպես մերոնք փրկվեցին կործանումից՝ դժոխքը թողնելով ուկրաինացի պարուհիներին, ովքեր Հայաստան գալով ոչ միայն փող են վաստակում, այլև՝ մեր օդը նրանց վրա այնքան չի գալիս, որ սկսում են հայ աղջիկների նման մազոտել։

Գիշերային ակումբները մի քանի աշխատատեղերի հարց լուծեցին՝ հավելյալ օգնելով նաև տարատեսակ էպիլիացաների բիզնեսի ծաղկմանը․․․ Այսօր կարծես նույն վիճակո կեղծ օրակարգ է հիշեցնում։ Այն, որ այստեղ անօրինական ձևով մարիխուանա սպառվում է, գաղտիք չէ, գաղտնիք չէ նաև այն, որ այսօր Հայաստանում, որը հազար խնդիր ունի լուծելու, հարյուրավոր ծրագրերի կարիք ունի, հանկարծ այնպես է ստացվում, որ առաջնահերթություն է տրվում երկու թեմայի՝ հիմնը փոխելուն և մարիխուանայի օրինականցմանը։ Սրանք այնպիսի հարցեր են, որոնք ոչ միայն խնդրահարույց չեն, այլև բացարձակ անտեղի են ու անժամանակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուզում են ասել, որ բոլոր պարերը պարե՞լ ենք ու մնացել էր հիմն ու մարիխուանան։ Չնայած պարել ենք բա ինչ ենք արել՝ վկա գիշերային ակումբները։ Հիմա ոտ ենք գցում արտասահմանի հետ, թե ուզում ենք մեզ տեսած պահել, ո՞րն է մարիխուանայի թեմայի պրոպագանդան։ Չունենալով որևէ հիմք, այն օրինականցնելու, ունենալով ընդամենը դրա դեմ պայքարողներ, դրանից վախեցողներ ու ինչու չէ զզվողներ, մեկ էլ ունենալով մարդիկ, ովքեր անկախ օրենքի լինել չլինելուց, տնկում ջրում են մարիխունայի մարգերը, մենք ոչինչ չունենք։

Ծխելու դեմ պայքարում ենք, ինչը մեր երկիր եկող զբոսաշրջիկների համար առավելություն էր համարվում, հիմա էլ ուզում ենք մարիխուանայով տուրիստ գրավել։ Պատկերացրեք օդանավակայանից սկսած մեծ պլակատներ լինեն՝ «Մարիխուանայի երկիր, Հայաստան» վերտառությամբ, հետո տուրիստական ստանդարտ փաթեթում Գառնի, Գեղարդ, Սևան, Էջմիածնի արանքում գրված կլինի օրինակ այց Արմավիրի մարիխունայի պլանտացիաներ, տարին երկու անգամ փակ և բացօթյա կազմակերպվի մարիխունայով խորոված կամ խաշլամայի փառատոն, օրինակ ՝ «Խմեք խաշլամի ջուր և թռեք լուսին» խորագրով։

Կարելի է նաև հյուրանոցներում մարիխուանայի տերևով հուշանվերներ, շապիկներ, գլխարկներ և ճտիկով գրիչներ վաճառել։ Մի խոսքով ամեն ինչ էլ կարելի է, միայն պետք է ամեն ինչ իր ժամանակին արվի, ոչ թե որևէ նորելուկի ճաշակով, կամ օգտագործած թմրանյութի տեսակով առաջնորդվելով։ Այդպես եթե շարժվենք, կարելի է հիմն էլ փոխել և մեծ ոգևորությամբ երգել․ «Պլանը ցանել եմ, տարայ լայ լայլալալայ, գիշերը ջրել եմ, տարայ լայ լայլալայ»։ Իհարկե երգը վերաբերում էր ցորեն ցանելուն, բայց նոր ժամանակներում մարդիկ սեռն են փոխում, ուր մնաց խնայեն երգի բառերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armdaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով