ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ

Загрузка...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՍ Է ԹԵՔՈՒՄ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ

Երեւանում է գտնվում մի հրաշք կառոույց՝ «Ջերմիկ անկյուն» խմբային տունը։ Այնտեղ են բնակվում 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներ ավարտած, մտավոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երիտասարդներ: Չափահաս դառնալուց հետո այդ երիտասարդները պետք է տեղափոխվեն հոգեբուժարան կամ ծերանոց, սակայն «Ջերմիկ անկյուն»-ը իր վրա է վերցրել այդ երիտասարդներին ընտանեկան ջերմություն տալու այդքան կարևոր և նվիրական պարտավորությունը։

Խմբային տան ֆինանսավորման հարցը բազմապրոֆիլ ձևաչափերով քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որից հետո նախարարի կողմից ստացել են պատասխան, որ չեն կարող լուծումներ գտնել և տրամադրել աջակցություն։

Բացի այդ, ինչպես խոստացվել և գրավոր ներկայացվել էր 2018 թվականի մայիսին, կառավարությունը չհաստատեց նաև Առինջում գործող խմբային տան մասնակի ֆինանսավորումը 2019թ. -ի համար, ինչը գրեթե անհնարին է դարձնում կառույցի հետագա գործընթացը։

Ցավալին այն է, որ որոշ միջազգային կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել ցուցաբերել ֆինանսական օգնություն միայն այն դեպքում, եթե ՀՀ պետական մարմինների կամ այլ կազմակերպությունների կողմից լինի մասնակի ֆինանսավորում։

Այս ամենն այսքան ողբերգական միգուցե չլիներ, եթե «Ջերմիկ անկյուն»-ին այս տարվա համար անհրաժեշտ չլիներ մոտավորապես 10 միլիոն դրամ, իսկ ասենք ֆինանսների փախնախարարը ստացած չլիներ 7 մլն 017.000 դրամ իսկ ասենք ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալը 6 մլն. 456 000 դրամի չափով պարգևավճարներ։
Դուք շարունակեք ինքնապարգևատրվել, դե իսկ կարիքավոր երեխեքը․․․ձեզ ոչ էլ առհասարակ որևէ բան հետաքրքրիր է, բացի սեփական երախն ու գրպանը լցնելուց և սեփական անձերը էժանագին ՓիԱրելուց։

Ուզում եմ միշտ հիշեք՝ ԿՅԱՆՔԸ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է։

Իրավաբան ՝ Ռոբերտ Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...