«Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է»Էդուարդ Շարմազանով

Загрузка...

«Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին

Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։

Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է։

Որոշեք ինքներդ։

2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ, իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։

2018-թի ամռանը հայտարարում է թե կոռուպցիա չկա, իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։

Կոռուպցիա կա փաստորեն։

2018-ի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։
Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։

Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու, գազի գինը էժանացնելու, ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։

Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը։

Հ.Գ. Երջանկություն է, երբ այն, ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։

Մահաթմա Գանդի»

ԱԺ նախկին փոխնախագահ՝Էդուարդ Շարմազանով 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...