Ով է «դասալիքը». «Դրսում ապրող հայորդիները պետք է պատիվ պահանջեն»

Загрузка...

Ֆրանսիաբնակ գրող, Սփյուռքում մի շարք մշակութային միջոցառումների կազմակերպման հեղինակ, վերջերս 27-ամյակը լրացած ԹՈՄ ԹԵՐԶՅԱՆԸ դեռեւս նախորդ տարի բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ այն ժամանակվա ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին:

Թ. Թերզյանն առաջարկներով էր հանդես եկել եւ անդրադարձել 18-27 տարեկան երիտասարդներին (նաեւ մինչեւ 18 տարեկան այն պատանիներին, որոնց ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին արտագաղթել են Հայաստանից), որոնք զրկված են Հայրենիք ազատորեն մուտք-ելք ունենալու հնարավորությունից, քանզի ՀՀ Զինապարտության մասին օրենքը պահանջում է 18-ը լրանալուն պես ներկայանալ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության։

Հիշեցնենք, որ միայն 27-ը լրանալուց հետո չծառայած երիտասարդը՝ ՀՀ օրենքով նախատեսված գումարը նախապես մուծելուց հետո, կարող է ազատ ելումուտ ունենալ Հայաստան։ Սակայն այս տարեվերջին այդպես էլ նոր խորհրդարանը չհասցրեց օրենք ընդունել համապատասխան տարիքայիների համար: Եվ միայն հիմա է խորհրդարանում կրկին քննարկման կդրվի զինծառայությունից խուսափած եւ քրեական հետապնդման ենթարկվող ՀՀ քաղաքացիներին վերադառնալու նոր հնարավորություն տալու հարցը:

Այս մասին «Իրավունք TV»-ն զրուցեց Թ. Թերզյանի հետ, որն ուղիղ առնչվում է այս խնդրի հետ:

Առավել մանրամասն «Իրավունք TV»-ի  տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...