Ո՞վ է վարչապետը, իսկ նախագա՞հը. քաղաքական դաս մանկապարտեզում. ձայնագրություն .armdaily.am

Загрузка...

Մամուլում լուրեր են պտտվում, որ «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են» թեմայով շարադրություն գրել։

Armdaily.am-ի հետ զրույցում 13-14 տարեկան աշակերտներ, ովքեր չեն մասնակցել օլիմպիադային փորձեցին պատկերացնել, թե ինչ կգրեին այդ վերնագրի ներքո։

Հետաքրքիր պատկեր ստացվեց։ Երեխաներից մեկն ասաց, որ կգրեր, «Երբ քայլում, քայլում, քայլում էի, հանդիպեցի կոլոբոկին, պարզվեց Աշոտյանն է»։ Մեկ ուրիշն ասաց․ « Երբ քայլում, էի, տեսա Նիկոլին, սկսեցի հետը քայլել, հետո տեսա կրթության նախարարին, թռա»։ Մի ուրիշ երեխա էլ ասաց․ « Երբ քայլում էի, քայլում էի, քայլում էի, մտածում էի անկախ Հայաստանի խնդիրների մասին»։ Մեր զրույցի արդյունքում հասկանալի դարձավ, որ երեխաներից ոչ մեկը, եթե գրեր նման վերնագրով շարադրություն, այն կլիներ քաղաքականացված, համեմված թավշյա հեղափոխության և հետհեղափոխական տրամադրություններով։ Երեխաներից ոչ մեկի մտքով չանցավ, որ կարելի էր գրել օրինակ «Երբ քայլում էի գյուղում, փետրվարը քայլելու ամենալավ ժամանակը չէ, կամ սիրում եմ քայլել մեր երկրով» ուղղվածությամբ շարադրություններ։

Armdaily.am-ն արձանագրում է, որ եթե դպրոցներում են նման թեմաներով շարադրություն տալիս, ապա առավել հետաքրքիր է մանկապարտեզների վիճակը։ Մեր ձեռքի տակ է հայտնվել մի տեսանյութ, որից հրապարակում ենք միայն ձայնը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։ Մանկապարտեզներից մեկում, օրինակ 4 -5 տարեկան երեխաներին ավելի հետաքրքիր թեմաներ սովարեցնելու փոխարեն սերտել են տալիս, թե ով է երկրի նախագահը, ով է վարչապետը, ինչպես նա դարձավ վարչապետ և այլն։ Երեխաներն էլ ոչ միայն արագ հիշում ու սովորում են, այլև մեծ ոգևորությամբ են կրկնում ուսուցչի ասածները հանդեսին՝ զարմացնելով կամ զայրացնելով ծնողներին։ Թե ինչու են մեր ուսուցիչներն հեղափոխությունը գովերգելու խնդիր դնում իրենց առջև հասկանալի չէ։ Ամեն դեպքում, երբ փորձում ենք գոնե բացատրություն գտնել, տեսնում ենք, որ տարիներ շարունակ պաթոսախեխղդ եղած մանկավարժներն, ովքեր ապահովում էին ՀՀԿ ցույցերի բազմամարդ տեսարանները, ովքեր անխնա անդամագրվում էին ՀՀԿ-ին, ովքեր իրենց հիմնարկները տեսնում էին որպես ընտրատեղամաս, ովքեր վստահված անձ ու ծնողներին քարոզչություն անող էին աշխատում միմիայն նրա համար, որ չզրկվեն աշխատանքից, չեն կարող և չեն էլ պատկերացբնում, որ ազատ են ու շարունակում են հին ձևերը։ Ժողովուրդ, հին ձևերը չկան, նոր ձևերն էլ Դուք պետք է մշակեք։ Ինչ անում եք, երեխաների համար եք հանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...