«Ո՛չ Սորոսը, ո՛չ էլ ինչ-որ մի կազմակերպություն չեն կարող քանդել այն արժեքները, որ դարերով եկել են ու հասել մեզ»«Իրավունք»

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը այցելել էր գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գրասենյակ:Հիմնադրամում վերջինս խոսել էր նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցածիշխանափոխությունից եւըստ էությանհամեմատել ֆաշիստական Գերմանիաննախկինիշխանությունների հետասելով«Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմականփոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել եւխեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ:Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլեւս վտանգված

Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետզրույցում Ռեֆորմիստների կուսակցության նախագահՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ ասացոր ոչ միայնհանրապետականներիայլ Հայաստանի նախորդ որեւէիշխանության վերաբերյալ երկրի ղեկավարության կողմիցնման համեմատությունն առնվազն պատմությանչիմացության եւ թյուրիմացության արդյունք է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որեւէընդհանրություն չիկարող լինել ու այսհարցը նույնիսկքննարկելուցանկություն էլ չկա:Նախ ֆաշիստականռեժիմները թույլ չենտա, որ ընդդիմությունլինի երկրում:Չմոռանանք, որֆաշիստականիշխանությունների եւպետություններիկառավարմանժամանակահատվածում բոլոր ընդդիմությունները գործել են ընդհատակյա: Մինչդեռ ինքս եղելեմ ընդդիմադիր եւ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ ու քննադատել եմ նախորդիշխանություններին` իրենց իշխանության օրոք, եւ ընդհատակում չեմ գործել: Ընդհանրապես չեմտեսել նման դրսեւորումներ, ու եթե ես չեմ տեսել, վստահ եմ` շատերն էլ չեն տեսել: Իհարկե, եղելեն բազմաթիվ խնդիրներ, բացասական երեւույթներ, բայց նման համեմատություն անելն,ուղղակի, անլուրջ է, եւ աշխարհի որեւէ պետություն, որեւէ տարածաշրջանային լուրջձեւաչափերում որոշումներ կայացնելու հնարավորություն ունեցող կենտրոն շատ անլուրջկվերաբերի նման հայտարարություններին: Ֆաշիստական ռեժիմ ունեցող պետությունը չի կարողանդամակցել եվրոպական լրջագույն կառույցներին, որը եղել է նախորդ իշխանությանժամանակ: Ասեմ ավելին` ՀՀԿ-ն Եվրոպական ժողովրդական հեղինակավոր կուսակցության հետհամագործակցության լայն ֆորմատ ունի եւ չի կարող ունենալ այն բնորոշումները, որ տալիս էներկայիս իշխանությունը: Ի վերջո, Հայաստանը չէր կարող մասնակցել տարածաշրջանում եւաշխարհում տարբեր ժողովրդավարության հետ կապված հարցերին, քննարկումներին,նախագծերին, Հայաստանում չէին գործի այն հասարակական կազմակերպությունները, որոնքջատագովն են մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, անգամկրոնական ազատությունների: Որտե՞ղ եք տեսել, որ ֆաշիստական ռեժիմների ժամանակ գործենաղանդներ, առանց որեւէ խոչընդոտի, տեղի ունենան գրանտային տարբեր մեծ ծրագրեր, որոնքֆինանսավորվում են դրսից, հնարավորություններ տրվեն մարդկանց տարբեր ընդդիմադիրկուսակցություններ ստեղծելու: Այսինքն` այս ամենը նոնսես է:

 Ի դեպդրսից ֆինանսավորման եւ որոշ գրանտայինծրագրերի մասինօրեր առաջ միլիարդատերԲացհասարակության հիմնադրամների հիմնադիր ՋորջՍորոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էրկատարել եւ նշելթե Հայաստանում քաղաքացիականհասարակության հզոր աջակցությունը կենսականորենանհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւապագայի համարԻնչպես հայտնի էՋՍորոսիհիմնադրված տարբեր կառույցները ժողովրդավարությանտարածման անվան տակ շատ երկրներում բերել ենպետական համակարգերի տոտալ կոլապսինախեւառաջական դնելով գրեթե բոլոր ազգային արժեքների տակԸստՁեզի՞նչ գործընթացի մեկնարկի մասին է այս ամենըհուշում:

Կարծում եմ` այդգործընթացները հիմաչեն մեկնարկել, այլշատ վաղուց: Սաավելի շուտսառցաբեկորիգագաթն է, բայցներքեում վաղուց էընթանում այդգործընթացը եւ նոր չէ:Բայց ես չէի ցանկանաշատ ծանր տանենք եւ«պանիկայի» մեջընկած խոսենքՍորոսից: Երբ մենքչխոսենք իրենից,ընդհանրապես արհամարենք այս թեման, ավելի հաջողված դուրս կգանք իրավիճակից: Գիտեք,երբ ակամայից նույն բանը ամեն անգամ ասվում է, այդ մարդու անունը այդքան շրջանառվում է,շատերի մոտ հետաքրքրություն էլ է առաջանում, թե ով է Սորոսը, որ այդքանհնարավորություններ է տալիս այս կամ այն ծրագրերն իրականացնելու համար: Այսինքն`ինքներս ենք լրջացնում այդ ամենը: Մինչդեռ հայ ժողովուրդը բազմադարյա պատմություն ուավանդույթներ ունեցող ժողովուրդ է ու ո՛չ Սորոսը, ո՛չ ինչ-որ մի պետություն, ո՛չ էլ ինչ-որ միկազմակերպություն չեն կարող քանդել այն արժեքները, որ դարերով եկել են ու հասել մեզ:Կարող են քամիներ լինել, այդ քամիները կանցնեն, կգնան, բայց մեր ժայռերն ու լեռները կմնան:Այնպես որ, դրանք խոսակցություններ են, որ ինքներս պետք է շատ լուրջ չվերաբերենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Վ. Բաբայանի հետ հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով