Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական պարտքն ավելացել է 199 մլն դոլարով.1in.am

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 6 մլրդ 922 մլն 895 հազար դոլար: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774 մլն 602 հազար ԱՄՆ դոլար էր: Փաստացի 2017թ.-ի վերջի համեմատությամբ 2018թ. վերջին Հայաստանի Հանրապետության պետական պարտքն ավելացել է 148 մլն 293 հազար դոլարով: Ընդ որում՝ 2017թ. վերջի համեմատությամբ 2018թ. վերջին ՀՀ արտաքին պարտքն ավելացել է գրեթե 38 մլն դոլարով՝ հավասարվելով 5 մլրդ 532 մլն 881 հազար դոլարի:

Նշենք նաև, որ անցած տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը նվազել էր՝ հավասարվելով 6 մլրդ 724 մլն 91 հազար ԱՄՆ դոլարի: Մեկ ամիս անց այն արդեն կազմում էր 6 մլրդ 765 մլն 500 հազար ԱՄՆ դոլար, իսկ դեկտեմբերի 31-ին՝ 6 մլրդ 774 մլն 602 հազար դոլար: Փաստորեն, 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակային միջակայքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 199 մլն դոլարով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ի ունեցած ընդհանուր պարտքից 4 մլրդ 893 մլն 364 հազար դոլարը կառավարության մասնաբաժին պարտքն էր, իսկ 601 մլն 539 հազարը Կենտրոնական բանկինը, ապա տարվա ընթացքում ԿԲ-ը գրեթե 51.5 մլն դոլարով նվազեցրել է իր արտաքին պարտքը, մինչդեռ նույն ընթացքում կառավարությունը գրեթե 89.5 մլն դոլարով ավելացրել է արտաքին պարտքը:

Ներքին պարտքը՝ 1 մլրդ 279 մլն 699 հազար դոլարից հասել է 1 մլրդ 390 մլն 14 հազար դոլարի: Դա տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերի ընդհանուր գումարը 2017թ. վերջի դրությամբ եղած 1 մլրդ 115 մլն 574 հազարից հասել է 1 մլրդ 208 մլն 275 հազարի: 17.4 մլն դոլարի չափով էլ ավելացել են ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով