Նիկոլը հերթական բորշն է պատրաստում. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որեւէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել եւ չի կարող արձանագրել: Պետք է կենտրոնանալ 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա եւ փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։

Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու…

Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ելույթ, ա’յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես,որ մարտի 1-ը բացահայտված է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչդեռ առ այսօր 10 զոհերի գործերով որեւէ կոնկրետ մեղադրանք չկա։

Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր եւ անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին։

Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու»։

Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող, տեսարաններով է կերակրում:

Բայց ինչպես կասեին Հին Աթենքում,ամեն ինչ հոսում է եւ ամեն ինչ փոփոխվում է։

Սրած բիզն էլ չմոռանաք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով