Նախկին պաշտոնյան պահանջում է «իշխանությունը բռնազավթելու» մեղադրանք առաջադրել Լևոն Տեր–Պետրոսյանին

Загрузка...

Պահանջում եմ իշխանությունը բռնազավթելու մեղադրանքով քրեական գործ հարուցել Լևոն Տեր–Պետրոսյանի և ՀՀՇ-ական առաջնորդների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ազգային անվտանգության համակարգի նախկին պաշտոնյա Արթուր Պողոսյանը։

«Հաշվի առնելով 1995 թվականի պառլամենտի և 1996 թվականի նախագահական ընտրությունների բացահայտ կեղծումները, պահանջում եմ. «Իշխանությունը բռնազավթելու» մեղադրանքով քրեական գործ հարուցել լևոն-տեր պետրոսյանի և հհշ-ական առաջնորդների նկատմամբ: 1995թ. եղել եմ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի տեղակալ, իսկ 1996 թվականին` Ազգային անվտանգության ռազմական հակահետախուզության ավագ օպերլիազոր, լավատեղյակ եմ կատարված դեպքերին և պատրաստ եմ փաստացի տվյալներ ներկայացնել այդ ժամանակվա իշխանությունների ընտրակեղծիքների և այլ հանցագործությունների վերաբերյալ ցանկացած դատարանի առջև»,– գրել է նա:

Արթուր Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...