Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել և ՀԴՄ կտրոններ պահանջել ՊԵԿ-ը դանդաղ բայց հաստատուն քայլերով կարծես թե դառնում է համակարգային կոռուպցիայի մասնակից

ՊԵԿ-Ը ՀՆԴԿԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել և ՀԴՄ կտրոններ պահանջել ՊԵԿ-ը դանդաղ բայց հաստատուն քայլերով կարծես թե դառնում է համակարգային կոռուպցիայի մասնակից:
Այսպես՝
Գաղտնիք չէ,որ ՀՀ են այցելում մեծ քանակով հնդիկներ և ֆիլիպինցիներ:
Նրանց դիմավորում են օդանավակայանում ,միանգամից ուղեկցում Պետական ռեգիստրի գործակալություն և 15 րոպե հետո հնդիկներն ու ֆիլիպինցիները արդեն ՍՊԸ-ի հիմնադիր են և տնտեսավարող սուբյեկտ:
Խոսքերիս իսկությանը կասկածողները կարող են այցելել Պետական Ռեգիստրի գործակալություն և միանգամից կհայտնվեն Հնդկաստանում:
Այնուհետև երեք ամսվա ընթացքում,տնտեսական գործունեություն ծավալելու փոխարեն նոր տնտեսավարողները ուղղակի հաշիվ ապրանքագիր են վաճառում իրական տնտեսավարողներին և նրանց ազատում ԱԱՀ-ի հարկից:
Երեք ամիսը չլրացած Հնդիկը և Ֆիլիպինցին լքում են ՀՀ-ն մի կլորիկ գումար ձեռքներին:
Կհարցնեք ի՞սկ ինչ կապ ունի այստեղ ՊԵԿ-ը:
Բացատրեմ՝
Վերը նշված կոռուպցիոն գործիքակազմը խայտառակ մասսայականություն է վայելում և կրում է համակարգային բնույթ:
Չնկատել դա ՊԵԿ-ը ուղղակի չի կարող:Ավելին առանց ՊԵԿ-ի մասնակցության դա ուղղակի անհնար է:
Որպեսզի համոզվեք խոսքերիս մեջ,փորձեք ինքներդ առանց ապրանքի մատակարարման և ՊԵԿ-ի հետ համաձայնեցնելու գեթ մեկ հաշիվ ապրանքագիր դուրս գրել և կես ժամ անց արդեն ձեզ կայցելի ՊԵԿ-ի տեսուչը:
Այս խայտառակության վնասը միայն ֆինանսական չէ:
Արդյունքում Վարչապետին զեկուցում են՝
-որ առկա է ֆինանսական ակտիվություն՝ բացվում են ՍՊԸ-ներ,որոնք միանգամից սկսում են աշխատել և խոշոր շրջանառություն ունեն
-կեղծ սպների շրջանառության երևակայական հարկերը ներառում են բյուջէի մուտքերի մեջ և կրկին կեղծ կատարողական ցույց տալիս
-վերջնական արդյունքում թաքցվում են հարկերը և պետությանը հասցվում է առավել խոշոր չափի վնաս ,պետությունից մեծ քանակով դրամական միջոցներ դուրս են բերվում արտերկիր:
-հաջորդ քայլով հարուցվում են վարչական և քրեական վարույթներ,կեղծ սպները սնանկ են ճանաչվում,անհիմն ծանրաբեռնվում է դատական և վարչական համակարգը,վատնվում են պետական միջոցները:
Իսկ որպեսզի կեղծ սպների հիմնադիրների ՀՀ-ից հեռանալուց հետո խաբկանքը չբացվի , թափուր տեղը լրացվում է Հնդիկների և Ֆիլիպինցիների նոր խմբաքանակով և կոռուպցիոն շրջապտույտը նորից սկսվում է:
Ամփոփեմ՝
Կոռուպցիան հատկապես ՊԵԿ ում նման է թռչնագրիպի,շատ արագ իմունիտետ է ձեռք բերում իր դեմ իրականացվող պայքարին և միանգամից նոր մուտացիա է ստանում:
Միակ ելքը այդ վիրուսից ազատվելու,դա այն սնուցող օրգանիզմի վերացումն է,այլ կերպ ասած ՊԵԿ-ի լուծարումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով