Միակ ելքը Նիկոլի օր առաջ հրաժարականն է․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանով    ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։

Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։

Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։

Իշխանությունը, իսկ առավել ևս պետությունը խաղալիք չէ, որ ինչպես ուզես քշես։

Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժական է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով