«Մեր աչքի առաջ արկածախնդիր կարերիստները քանդում են մեր պետականությունը, իսկ մենք վաղն ամաչելու ենք նայել մեր երեխաների և Եռաբլուրում պառկած մեր հերոսների աչքերին».Մենուա Հարությունյան

Загрузка...

Անցումային արդարադատության կիրառումը ամենամեծ և դաժան հարվածն է լինելու Հայաստանի պետականությանը, և այս հակապետական պրոյեկտի բոլոր հեղինակներն ու մասնակիցները ապագայում համարվելու են մեր պետության թշնամիները և պատժվելու են խստագույնս․․․

Բայց, քանի որ Նիկոլին օդ ու ջրի պես անհրաժեշտ է այդ հակապետական գործիքի օգտագործումը՝ սեփական իշխանության նկատմամբ տոտալ վախի մթնոլորտ ստեղծելու և իր քաղաքական մրցակիցներին ունեզրկելու համար, ուզում եմ այսօրվանից պայմանավորվենք հետևյալը․ գեթ մեկ օր պետական պաշտոն ունեցած և դրա արդյունքում որևէ նյութական արժեք ստեղծած բոլորը պետք է անցնեն ացնումային արդարադատության թրի տակով, և եթե Նիկոլի արդարադատությունը շրջանցեց որևէ մեկին, ապագայում այդ մեկն ավելի դաժան թրի տակով է անցնելու: Նիկոլի թայֆեն պետք է հստակ գիտակցի, որ եթե իրենց պաշտոնավարման ավարտին պարզվեց, որ իրենցից գեթ մեկը թեկուզ մեկ դրամով հարստացել է պաշտոն ունենալու ընթացքում, ոչ թե թրի, այլ կացնի տակով է անցնելու․․․

Եվ մի բան էլ, քանի որ Նիկոլենք քաղաքական վենդետայի արդյունքում մտնում են իրենց քաղաքական ընդդիմախոսների ընտանիքներ, ապա խորհուրդ կտամ Նիկոլենց՝ անիմաստ իրենց իշխանության ժամանակահատվածի աշխատածն իրենց զոքանչների կամ բարեկամների անուններով չքողարկեն, քանզի ապագայում իրենց ընտանիքներն ու հարազատներն էլ են անցնելու անցումային արդարադատությամբ…

Քամի ցանողը փոթորիկ է հնձելու․․․

Մեր աչքի առաջ արկածախնդիր կարերիստները քանդում են մեր պետականությունը, իսկ մենք վաղն ամաչելու ենք նայել մեր երեխաների և Եռաբլուրում պառկած մեր հերոսների աչքերին․․․

 

Մենուա Հարությունյանի գրառումը

Ոստիկանները փորձել են հանձնե՞լ վկայականները

13.01.2020

Աջափնյակի թաղապետը 6 ամսում 100- 150 հազար դոլարանոց տուն է կառուցել

14.01.2020

«Տո ձեր ընտանիքը ի՞նչ`մուտիլովչիկիների ընտանիք չէ՞».Տիգրան Վարդանյանը` Մ.Փաշինյանին

13.01.2020

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Դանիել Իոաննիսյանը, ծառայելով օտարերկրյա շահերին, արդեն զբաղված է մեր երկրի ազգային անվտանգության դեմ գործունեությամբ.Արման Ղուկասյան

14.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...