«Շնորհավորում» եմ բոլորիս, քանի որ մենք բոլորս ապրում ենք մի երկրում որտեղ`
-Վարչապետի նստավայրից հուշադրամներ են գողանում (արա հասկանում եք դուք էդ ինչ ա),
-Վարչապետը բանակցում ա օրերով Ալիևի հետ հետո ասում ա «ես չեմ բանակցել, բայց նենց բան եմ բանակցում, որ ոչ մի ուրիշ իշխանություն չի բանակցել»
-Վարչապետին պատասխանում է «կիրթ առաջնորդի» ԱԳՆ-ն ու ասում ա «ապեր տրամաբանությունդ գդե՞»,
-ԱԺ նախագահը Գանայից հավասարակշռված վերաբերմունք ա ակնկալում ԼՂ հակամարտության վերաբերյալ,
-ՊԵԿ նախագահը 14 միլիոն պարգևավճար ա ստանում,
-Մարզպետը կոկորդիլոսի ձվերով ա տարված,
-ԱԺ ղեկավարությունը բան ու գործը թողած լուրջ դեմքով հիմնի փոփոխությունը բերում ա օրակարգ ու սկսում ա հիմնավորել թե որտեղ են ձմեռում խեցգետինները (Արարատի մարզպետը խեցգետնի «ձու» կարա բերի),
-ՀՔԾ պետը «ֆուցն» ա, բայց զատո երկրում բարձր համբավ ունեցող իրավաբան ա «քշում»,
-ԶԼՄ-ները երկրի թիվ 1 հակառակորդն են ու խանգարում են «նոր Հայաստանի անբասիր իշխանություններին»,
-Լրագրողը մահանում ա բանտում 44-օրյա հացադուլից հետո, իսկ «իրավապաշտպանները» ասում են «պետք է պարզել թե ինչո՞ւ էր հացադուլ անում»
-Վերջիվերջո մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտակից բնակչության 90 տոկոսը գիտակցում ա, որ ինքը ԴԵԲԻԼՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ զոհ ա, բայց հոգու խորքում մտածում ա` «բա Սերժի վախտ խի՞ էինք դիմանում»…
Կարճ ասած մենք խորը սասունխաչատրյանի մեջ ենք…