ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռեֆորմիստների կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, երբ Սումգայիթի տարելիցին համազգային համախմբման և միջազգային հանրությանը տեղի ունեցածը միասնաբար ևս մեկ անգամ իրական փաստերով ի ցույց դնելու ու ազգային միասնություն ցույց տալու փոխարեն իշխանությունները երթ են անում մարտի 1-ին:
Կիսելով զոհվածների հարազատների վիշտը և նրանց ապրումները՝ գտնում ենք, որ մարտի 1-ը քաղաքական, հատկապես իշխանական ակցիաներով զուգորդելը ավելի կխորացնի հասարակությունում այդ ողբերգալի օրվա միակողմանի ընկալումը: Մարտի 1-ի դեպքերին պետք է տրվի իրավական գնահատական, բայց ոչ մի դեպքում այն չպետք է ծառայի քաղաքական վրեժխնդրւթյանը և տարատեսակ մանիպուլյացիաների:
Մեր երկիրն ունի համերաշխության, այլ ոչ թե ատելության կամ անցյալի վերակենդանացման միջոցով ներկան աղավաղելու կարիք:
Ռեֆորմիստների կուսակցություն