«Մարտի 1-ը չեն նշում, մարտի 1-ը հիշում են և դասեր քաղում»Ռոբերտ Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանն անընդհատ ՀՀ քաղաքացիներին կոչ է անում աղքատությունը հանել մեջներից, ուղեղներից, փորձել աշխատել և հարստանալ:

Իսկ նա գիտի՞, թե քանի ընտանիք է աղքատությունից դուրս գալու կամ լավ ապրելու համար դռնեդուռ ընկել: Քանիսն է խարդախության, քցելու, խաբելու, այդ նպատակով գողություն կատարելու համար դատապարտվել, քանիսն է լքել Հայաստանը և գտնվում է հետախուզման մեջ, քանիսն է վարկերի, պարտքերի տակ ճկռում և բարեկամների, ծանոթների, ընկերների տներում «քարշ» գալիս:

Չգիտի՞…Գիտի…Հաստատ…
Այդ դեպքում ու՞մ են պետք այդ կոչերը, ամոթանքներն ու գոռոցները…
Հա՛, մեղքն իր, իրենց կառավարության վրայից գցելու համար է հավանաբար… Այդ դեպքում ինչո՞վ եք տարբերվում նախորդներից…

Ողջ քաղաքակիրթ աշխարհում պետությունը, հասարակությունը, բոլորը կանգնած են քաղաքացու, անհատի կողքը և ամեն ինչ արվում է նրանց բարեկեցիկ կյանքի ապահովման և անվտանգության համար: Իսկ մեր ներկա իշխանությունները քաղաքացուն տեղադրել են պտտվող վանդակի մեջ և ասում են քայլիր՝ սկյուռի նման «ֆռռա» ինչքան կարող ես, ինքնուրույն, մենակ ու հարստացիր… Իսկ մենք կնայենք հեռվից ու կոգևորենք քեզ…
Նախկինները վատն էին, «բոբո», բա դուք ինչ եք… Հերիք է մեկ տարի անընդհատ այդ մասին խոսեք…

Դուք ի՞նչ եք արել-տնտեսությու՞նն է զարգացել, կոռուպցիա, մոնոպոլիա, գնաճ, սղաճ չկա՞, ներդրումնե՞րն են շատացել, արտագա՞ղթն է նվազել, հայրենիք եկող, հայրենասեր հեռակայողնե՞րն են օդանավակայններում հերթ կանգնել… Էլ չեմ խոսում ստեղծված քաոսի, միջազգային, միջպետական հարաբերությունների աջաբսանդալի, սիրողական մակարդակի ու անորոշ վերաբերմունքի ու գործելակերպի, քաղաքական-անձնական հաշվեհարդարների դեպքերի մասին:

Իսկ դուք դեռ մարտի 1-ը նշում եք հուժկու համազգային երթ կազմակերպելով՝ շահարկում այն, քաղաքական շոու սարքում, հերթական էյֆորիայի դոզան «սրսկելու» համար..
Մարտի 1-ը չեն նշում, մարտի 1-ը հիշում են և դասեր քաղում… Եվ կոչով չեն հրավիրում, չեն տանում հուժկու երթի, այլ հիշում են և ցավում…Հիշում, որ մեղավոր են իշխանությունները և հատկապես քաղաքացիներին փողոց հանող, նրանց անկարգությունների տանող առաջնորդները, սադրիչ, հրահրիչ ելույթներով կերակրողներն ու անհնազանդության ակցիաներ կազմակերպողներն ու վերջում վախկոտի նման նրանց լքողները…

Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

«Այնքան տականք ես ու ողորմելի, որ քեզ թշնամին կհրաժարվի դատել».Արշակ Սարգսյան

20.01.2021

Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական հատուկ ծառայության՝ MI 6-ի կողմից, ծածկանունը՝ «Խմբագիր». ArmVoice

24.01.2021

Խնդրում եմ՝ ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը, պատասխանել 3 հարցի. Միքայել Մինասյան

24.01.2021

Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան

23.01.2021

Նախկինում 44 օր սեփական ժողովրդին միտումնավոր մահվան տանող վարչապետ չի եղել՝ «հաղթելու ենք» արծրունյան ստի ներքո.Արփինե Հովհաննիսյան

20.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով