Փետրվարի 5-ին «Իմ քայլը» դաշինքի սյունեցի պատգամավորներ Կարեն Համբարձումյանն ու Արմեն Խաչատրյանը Սամվել Ալեքսանյանի հետ հեռախոսազրույցում դատապարտել են «Սյունյաց երկրի» դեմ կատարված հերթական վայրագությունը:
Պատգամավորները հավաստիացրել են, որ իրենց լիազորությունների սահմանում կանեն ամեն ինչ, որ հանցագործները բացահայտվեն ու կանգնեն արդարադատության առջեւ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Պատգամավորները միաժամանակ զորակցություն են հայտնել թերթի խմբագրակազմին՝ կարեւորելով «Սյունյաց երկրի» բացառիկ դերը Սյունիքի մարզի հասարակական- քաղաքական եւ հոգեւոր-մշակութային կյանքում եւ վստահություն հայտնել, որ թերթն ու syuniacyerkir.amկայքն առնվազն նախկին ակտիվությամբ կշարունակեն գործել այսուհետ եւս:
«Սյունյաց երկիր»
Նմանատիպ նորություններ:
Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լ...
Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան
Սամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենա...