Հրաժարական տուր, հեռացիր, քանի լրիվ վարի չես տվել

ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆ, ՔՈ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐՆ Է ԱՐԴԵՆ ԻՆԸ ԱՄԻՍ ՎԵՐԱԾՎԵԼ ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲԱԶԱՐԻ

Այսօր Փաշինյանը հերթական անգամ մուննաթ է եկել և կատաղել , թե ինչու են մարդիկ դժգոհում իր քաղաքականությունից: <<Եթե փորձելու են մեզ՝ կառավարությանը ասել՝ վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար էս արեք, էս արեք, էս արեք>>, – ասել է նա, <<ցույց արեք այն ժամանակ, երբ կհասնեք այն քանակների, որ մենք կհասկանանք և իրար ցտեսություն կասենք>>:
Այո, պարոն Փաշինյան, վերջապես մի ճիշտ խորհուրդ տվեցիք, մենք պետք է հասնենք այդ քանակին և ձեզ օգնենք վերադառնալ լրագրողի աշխատանքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, սիրված ղեկավարը ագրեսիայի և արհամարհանքի տոնով չի խոսում իր ժողովրդի հետ: Մոռացե՞լ եք, որ ձեր առաջ հպարտ քաղաքացի է կանգնած: Թե՞ արդեն հպարտ քաղաքացին դարձավ փողոցային առևտրական: Թե՞ Ջորջ Սորոսն ասել է՝ Նիկոլ ջան, արդեն թագավոր ես, քնքուշ տոնդ փոխիր, մի քիչ կոպիտ խոսիր էդ անբաշար անխելքների հետ:
<<էն օրը տեսա, փողոցային առեւտրականը հարցազրույց է տալիս ու ասում՝ բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն արել>>, – վրդովվել է Փաշինյանը և հեգնանքով ասել, թե՝ եկեք Մաշտոցի պողոտան սարքենք Ստամբուլի բազար:

<<Փողոցային առևտրական>>… Ինչպիսի՜ արհամարհանք սեփական քաղաքացու հանդեպ…. Եվ ով է փողոցի մասին խոսում ՝ փողոցում <<հեղափոխություն>> արած մարդը:
Պարոն վարչապե՛տ, քո ղեկավարած ամբողջ երկիրն է արդեն ինը ամիս դարձել Ստամբուլի բազար:

Հրաժարական տուր, հեռացիր, քանի լրիվ վարի չես տվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նարե Գրիգորյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով