ՀՀ հպարտ քաղաքացիներին մեկ անգամ ևս այդ հուզական թեմայի շուրջը գեներացնելու և «տեխստուգատես» անցկացնելու փորձ

Դսեղում Նիկոլ Փաշինյանը բարկացած, հուզված ձայնով դիմեց ՀՀ հպարտ քաղաքացիներին և կոչ արեց. վե՛րկացեք, վե՛րկացեք քայլեք… Տեսնելով, որ հպարտ քաղաքացիները մտադրություն չունեն քայլել, նա որոշեց վերկացնել նրանց և մարտի 1-ին քայլեցնել, երթ անել՝ այն էլ համազգային:

Իսկ այդ քայլեցնելու որոշումն այնքան էլ պարզունակ, հասարակ, միայն զոհերի հիշատակի համար չէր…Նիկոլն այդքան պարզունակ ու տրիվիալ քայլի ընդունակ չէ… Նրա այս քայլը խորը մտածված և կարևոր որոշում է, գուցե նաև ՀԱԿ-ի շրջանակներում քննարկված և ուղղորդված:
Սա նախ քաղաքական դիվիդենտներ են, ժողովրդի հուզական լարի վրա խաղալու, նրա հերթական զգացմունքային լիցքեր հաղորդելու հնարավորություն, ինչու չէ ինքնարդարացման, մեղքերի թողության փորձ, նախկիններին՝ բոլորին, բացառությամբ Լևոնից, «քլնգելու», քննադատելու, դատափետելու հերթական հնարավորություն, քննչական, դատա-իրավական համակարգին «քողարկված» ուղղորդելու, ՀՀ հպարտ քաղաքացիներին մեկ անգամ ևս այդ հուզական թեմայի շուրջը գեներացնելու և «տեխստուգատես» անցկացնելու փորձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մնացյալը Փաշինյանի լայվերից ու ելույթից հետո…
Բայց հիշեք, որ նա այս ամենը ձեզ համար է անում, նա սիրու՜՜՜մ է ձեզ, շա՜՜՜տ է սիրում… Դրա համար էլ քայլեցնում է և պարբերաբար «դոզա ներարկում»…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով