«Հիմա ձեր երջանկության համար ինչ՞նպաստավոր պայմաններ ստեղծեց 2018 մայիսից գործող կառավարությունը արդեն դուք կիմանաք»Վահան Բաբայան

Загрузка...

Մինչ կառավարության նոր ծրագրի ներկայացումը շարունակում ենք քննարկել 2018թ կառավարության ծրագրի «կատարողականը»:Այս անգամ կարդանք եջանիկ կյանքի մասին դրույթները:

5. ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՔԱՂԱՔԱՑԻ

Պետության եւ կառավարության գործունեության գործնական նշանակությունը պետք է լինի մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը եւ ազա- տությունների ապահովումը, նրանց կյանքն առավել հարմարավետ դարձնելը, մարդու երջանկության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը։

Քաղաքացու երջանկության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է ապահովել նրա ներգրավվածությունը հանրային կյանքին՝ աշխատանքային, տեղական ինքնակառավարման եւ համապետական մակարդակում։

Քաղաքացին պետք է համոզված լինի, որ ինքը հանրային կյանքի վրա ազդելու կոնկրետ եւ գործուն հնարավորություն ունի, եւ այդ հնարավորությունն առաջին հերթին պետք է ապահովվի իշխանության ձեւավորման համակարգի նկատմամբ բարձր վստահությամբ։

Քաղաքացին պետք է գիտակցի նաեւ քաղաքացիական վերահսկողության իր գործառույթը, ընդ որում, նա պետք է հնարավորություն ունենա օրենքով չարգելված միջոցներով վերահսկողություն իրականացնելու ոչ միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, այլեւ ուղղակի մասնակցություն ունենալ հանրային հարաբերությունների մշակույթի զարգացմանն ու հղկմանը։ Լայնորեն տարածված հակամարտության, հարկադրանքի, ուժի դիրքերից հարաբերվելու մշակույթը պետք է փոխարինվի հանրային եւ համայնքային խնդիրները ուժերի մեկտեղման եւ համագործակցության եղանակով լուծելու մշակույթով:

Հիմա ձեր երջանկության համար ինչ՞նպաստավոր պայմաններ ստեղծեց 2018 մայիսից գործող կառավարությունը արդեն դուք կիմանաք

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...