Հեղափոխություն իրականացնելու թեմայով ԱՄՆ Կոնգրեսի փողերով Երևանում անցկացված դասընթացներին է անդրադարձել նաև Դմիտրի Կիսելյովը (տեսանյութ)

Загрузка...

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ռուսական RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում հայտնել էր, որ հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ դասընթացներ են անցկացվել։

Նա նշել էր, որ այդ դասընթացներին մասնակցել է տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից հրավիրված 150 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Նրանց սովորեցրել են, թե ինչպես պետք է հետսովետական երկրներում տարբեր մեթոդներով գահընկեց անել օրինական իշխանություններին և այդ նպատակով չխորշել անգամ կեղծ լուրեր տարածելուց և նմանատիպ այլ միջոցներից։

Մ․Սիմոնյանի խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ն ձգտում է ինչպես Երևանում Փաշինյանի առաջնորդությամբ մարդիկ դուրս եկան փողոց և փոխեցին իշխանությունը, նույնկերպ բորբոքել նաև Ռուսաստանի հասարակությանը։

Այնուհետև թեմայի շուրջ քննարկում էր կազմակերպվել նաև Время покажетհեռուստահաղորդման ընթացքում։

Ռուս փորձագետները, քաղաքական գործիչները և քաղաքագետները վերլուծել էին, թե ինչո՞ւ են վերոնշյալ դասընթացներն անցկացվել հենց Երևանում և թե ինչո՞ւ են դա թույլ տվել ՀՀ նոր իշխանությունները։

Իսկ այժմ թեմային է անդրադարձել Դմիտրի Կիսելյովը՝ ընդգծելով, որ ժամանակին Սերբիայում այդօրինակ դասընթացների է մասնակցել նաև Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ով այժմ ինքնահռչակվել է երկրի նախագահ և պատրաստվում է պետական հեղաշրջում անել ԱՄՆ-ի աջակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում, 26։16-րդ րոպեից։

7or.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...