Հացը թանկացավ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետևանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը թանկանում է և թանկանում է վայրկենական: Պատճառն այն է, որ Հայաստանում ալյուրը վաճառվում է դոլարով, խոսքը մեծածախի մասին է: Այդպես եղել է թավշյա հեղափոխությունից առաջ, այդպես է հիմա:

Ալյուրի թանկացման հետևանքով թանկանալու են նաև այլ հացամթերքները, որը հիմնականում ազդում է աղքատ խավի վրա, որը առավել շատ է հացամթերք օգտագործում: Մինչդեռ կառավարությունը խոստանում էր վերացնել ծայրահեղ աղքատությունը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով