Հարուստ մշակույթի անհաս ղեկավարը

Հարուստ մշակույթի անհաս ղեկավարը

«Հոգիս չառած` միտքս չառնես, Աստված »-ամեն անգամ ասում էր Սոս Սարգսյանն ու պատուհանից դուրս նայելով սկսում ներքուստ մտորել : Մեծ արվեստագետներին տրված է կանխավ զգալու խնդիրները ու երևի կանխավ էր զգում, որ կգա մի ժամանակ, երբ մի թատերական խավարամիտ կփորձի թացը չորի հետ խառնել : Կարդացի Նազենի Ղարիբյանի Առավոտ -ին տված հարցազրույցը ,<< կարծիքը>> Համազգայինի լուծարման մասով, որտեղ նա նշում էր, թե Համազգային թատրոնը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիման վրա և դա է պատճառը,որ պետք է միացնել Թատերական ինստիտուտին ու միանգամից կարծես ականջիս լսվեց Համազգայինի ստեղծողների՝ Կարեն Ջանիբեկյանի,Շահում Ղազարյանի,Մայիս Կարագյոզյանի … և նաև Սոս Սարգյանի ձայները . << ես քու նանը … >> : Եվ ինչ՞ ասել Նազենի Ղարիբյանին … պարզապես մեկ անգամ ևս հիշեցնել , որ Համազգայինը ստեղվել է 90-ական թվականներին, երբ Սոս Սարգսյանը ոչ ուսանող էր , առավել ևս ոչ էլ կուրս ուներ :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ Նազինիի նմանները երկրից դուրս թռած վայելում էին իրենց կյանքը, Համազգայինում վառարանի շուրջ փորձեր էին լինում ու հենց այն տարիներին, երբ սահմանում տղերքը Նազիի նմանների համար հայրենիք էինք ստեղծում : Ես բախտ եմ ունեցել ականատեսը լինել , թե ինչպես էին ցուրտ ու մութ տարիներին,նավթի վառարանի շուրջ ,մեկ բանկա տոմատով ,վառարանին տաքացրած հին հացով և աղացած գարով եփված սուրճի շուրջ անցնում Համազգային թատրոնի << Լիր Արքայի >> փորձերը :

Ես ականատես եմ եղել,թե ինչպես էր Սոս Սարգսյանը, իր ընկերների `Կարեն Ջանիբեկյանի, Շահում Ղազարյանի,Մայիս Կարագյոզյանի,Գալյա Նովենցի, Նելլի Խերանյանի,Տիգրան Ներսիսյանի,Հրաչիկ Գասպարյանի,Դավիթ Հակոբյանի ,Կարինե Ջանջուղազյանի և էլի շատ ու շատ,կարելի է ասել համազգային թատերական նոր դերասանական սերմերով լցված մի խումբ փայփայում թատերական արվեստը,անհաց թողած սեփական երեխաներին,գալիս էին ոտքով , որ այդ ցրտին արվեստ ստեղծեն ՝թատրոն ստեղծեն:

Հենց այնպես չի անգամ անունը՝ համազգային ,համահայկական թատրոն : Իսկ ահա տարիներ անց, մշակույթի ղեկին նստած այս չինովնիկը փորձում է տակից ,իր իսկ ղեկավարնեից թաքուն, իր իսկ ղեկավարների գլխից թռնելով ,վտսհա ե նաև,առանց Լիլիթ Մակունցի հետ խորհրդակցելու թատերական ասպարեզում վերադասավորումներ անել ու կռվացնել թատրոնների ղեկավարների :Եվ այս ամենը անում է մի մարդ,որը երբեք չի այցելել ոչ մի թատրոն:Մի մարդ, որին թվում է ,թե Թատերականի նույն մուտքից օգտվող ամեն ընկերություն կարելի է միացնել իրար :Սա ասում է մի ղեկավար,որը մինչև հիմա չի հասկացել թե Մնջախաղի թատրոնում ինչու՞ դերասանները չեն խոսում :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի մարդ,որի կարծիքով Թումանյանի անվան տիկնիկային թատրնում միայն պետք է Թումանյան բեբադրվի և միայն տիկնիկներով,քանի որ անունն է այդպիսին :Եվ այդ տրամաբանությամբ ըստ այս տիկնոջ, պետք է Պետական Կամերային Երաժշտական թատրոնն էլ միացնել Երաժշտական Կոմդեիայի թատրոնին,քանի որ անվան հիմքում երաժշտությունն է և այլն :Եվ կարևոր է նշել,որ Նազենի Ղարիբյանի կողմից հատկապես Համազգայինի լուծարումը պատահական չէ և նաև միտումնավոր է ,քանի որ հենց սկզբից Համազգայինի կազմը չնդունեց իր որոշումը և դեռ այն ժամանակ թատրոնը փակելու նրա փորձը ձախողվեց :

Հգ. …մեծացեք տիկին՝ ժամանակը թանկ է:

Սուրեն Արեենց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով