Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով. haydzayn.com

Загрузка...
 

Պետական բյուջեյով ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսության եթերում հնչում են ելույթներ, հանրայնացվում են գաղափարներ, որոնցով ուղղակիորեն ատելություն, անհանդուրժողականություն է քարոզվում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու և առհասարակ քրիստոնեության հանդեպ:

Նախօերին «Հանրային քննարկում» անունով հաղորդաշարի թեման էր «Որքանո՞վ եկեղեցին պետք է լինի դպրոցում», իսկ հրավիրված հյուրերից երկուսը վաղուց հայտնի են իրենց հակաեկեղեցական, հակաքրիստոնեական հայացքներով: Նրանք բաց չթողեցին ընձեռված հնարավորությունը ու եթերը հեղեղեցին Եկեղեցին ու Քրիստոնեությունը վիրավորող արտահայտություններվ, Աստվածաշնչյան կեղծ մեկնաբանություններով, իրենց արհամարական պահվածքով վիրավորելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ քաղաքացիների կրոնական զգացմուքները:

Սոցիալական ցանցերը, մասնավորաբար ֆեյսբուքյան տիրությում հաղորդումը լուրջ քննադատության է արժանանում:

Մարդիկ անգամ հայտարարում են՝ եկել է Հանրային հետուստատեսությունը բոյկոտելու ժամանակը, քանի որ այլևս պետական բյուջեից սնվող հեռուստատեսության համար գործելակերպ է դառնում Հայոց եկեղեցին ծաղրելը:

Վերոնշյալ հաղորդմանը հրավիրված էր նաև Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Զաքրիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր սուրբը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հիշյալ հաղորդման առնչությամբ

Ներկայացնում ենք ստորև.

«Դատելով զանգերից և հաղորդագրություններից՝ այս հաղորդումը վրդովեցրել և զայրացրել է շատերիդ։ Բայց այս և այլ «հայտնի» մարդկանց հակաեկեղեցական կեցվածքը նոր չէ, քաղաքական նոր իրավիճակում կրկին ակտիվացել են իրավապաշտպաններն ու օտար աղբյուրներից սնվող անձինք։ Ավելի լայն համատեքստում՝ մեր եկեղեցու դեմ վերջին շրջանում աշխուժացած տարաբնույթ հարվածները պետք է դիտարկել արժեքային համակարգերի և ինքնության պահպանության պայքարի շրջանակներում։

Հակառակորդները շատ լավ հասկանում են, որ Հայոց Եկեղեցին տկարացնելու, վարկաբեկելու և ցեխ շպրտելու շնորհիվ կարողանալու են հաջողության հասնել այլ հարցերում ևս։

Ի՞նչ անել․ չպետք է լռել և թույլ տալ այս մարդկանց պղտորելու մթնոլորտը և խոսելու ժողովրդի անունից, պետք է միավորենք մեր բոլոր ուժերը, մոռանանք անձնական խնդիրները, քաղաքական հայացքները, չվախենանք խոսել քրիստոնեական մեր ինքնության մասին և պայքարենք հանուն այն հոգեմտավոր արժեհամակարգի, որը ստեղծվել է Հայոց Եկեղեցում»։

 

Նմանատիպ նորություններ

Սերժ Սարգսյանի աղջիկը նորերի հետ չի ուզում աշխատ... «Հրապարակ»ի տեղեկություններով,այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահութ...
Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմակիցներ... ՄԻԵԴ-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ ըստ դիմումատուի պն...
Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին... Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխան...
Հայրս թավշյա հեղափոխության միակ զոհն էր, նրան սպան... Հայրս թավշյա հեղափոխության միակն զոհն էր, նրան սպանողն արդեն մեկ տարի է՝ չի հայտնաբերվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Հովհաննիս...
Եվրոպական դատարանը հաստատեց. Լևոն Տեր-Պետրոսյանը խ... Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը։ Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան առաջին նախագահին...
«Ձեր հեղափոխական Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու... «Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր հեղափոխական Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու Ատոմ էգոյանը սկի մի թվիթ չարին Ցեղասպանության տարելիցի կապակացությամբ: ...
Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդո... «Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրո...
«Երբ Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն խորհուրդներ է տալի... Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկուն Պուտինի հետ լավ հարաբերություններ կառուցե...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...