Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա:

Դա արտացոլվեց Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պետական այցերով, որոնք առաջինն էին մեր երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում: Նոր թափ ստացան քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ռազմատեխնիկական, գիտակրթական եւ հումանիտար փոխգործակցությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2010 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվեց ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրի 5-րդ արձանագրությունը։ Այն նախատեսում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ, հանդես է գալու Հայաստանի անվտանգության երաշխավոր եւ այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու է ժամանակակից սպառազինություններ, ինչպես նաեւ հատուկ ռազմական տեխնիկա։

Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով