«Հայկազ Մակարյանը երևի ադրբեջանական կայքէջերից է այդ տեղեկությունները ստանում». Դավիթ Բաբայանը հերքում է.168.am

Загрузка...

«Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ամեն հայտարարության մենք չպետք է լուրջ վերաբերվենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս իրավապաշտպան Հայկազ Մակարյանի արած հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ իրավապաշտպանը հայտարարել էր, որ Ստեփանակերտի քաղաքացիները, որոնք Լևոն Հայրապետյանի ցուցապաստառները փակցրել էին իրենց խանութների վրա, տուգանվել են, պոկվել են, և ասվել է՝ «դուք վնասում եք արցախառուսական շահերին»:

Դ. Բաբայանի խոսով՝ մարդիկ կան, որ անընդհատ շահարկում են, ինչ-որ կեղտ են որոնում. «Նման բան չկա, չի եղել ու չի էլ կարող լինել: Դա պարզապես սուտ է, որը չի համապատասխանում իրականությանը: Պարզապես շահարկում են, ու նույն տեղեկությունը, չգիտես ինչու, տարածվում է, բայց նման բան չկա ու չի կարող լինել, այդ ո՞վ է տարածում»:

Մեր դիտարկմանը, թե իրավապաշտպան Հայկազ Մակարյանը՝ Դ. Բաբայանն այսպես արձագանքեց. «Ես չեմ ճանաչում Հայկազ Մակարյան անունով իրավապաշտպան, երևի Ղարաբաղում էլ չի եղել: Թե որտեղից է ինքն այդ տվյալները գտնում՝ ես չեմ հասկանում: Երևի ադրբեջանական կայքէջերից: Նման բան չկա»:

Նմանատիպ նորություններ

Կա՛մ Բաբկեն Թունյանը միտումնավոր ստում է, կա՛մ բաց... ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր Իվետա  Տոնոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար ա...
Փաշինյանին փոխանցեք, որ մեկ տարի հետո իր ժողովրդակ... Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր Փաշինյանի հարցազրույցը «Независимая газета»-ին խնդրահարույց և անհեթե...
Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանութ... Արմեն Աշոտյանն իր էջում գրում է. «Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում, հիշատակվեր նաեւ ...
Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտր... Այսօր՝ ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլո...
Ժողովրդի կառավարություն, մեզ վրա մի՛ ցրիր քո պատաս... Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակո...
Դավիթ Սանասարյանի գործի հետևում Փաշինյանն է կանգնա... ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի շուրջ աղմուկը չի դադարում։ Այսօր «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում Սանասարյանի փաստաբանը աղմակահարույց հայտ...
Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առա... ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.   – Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կ...
Տնտեսական հեղափոխության պարագայում առաջարկում ենք ... Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...