Կոչ եմ անում արտերկրում գտնվող բոլոր իմ ծանոթ֊անծանոթ բարեկամներին, չհավատաք սուտ ու կեղծ խոսքերին, ձեր բան ու գործը չթողնեք ու չվերադառնաք

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Զոհրաբյանը իր էջում գրառում է կատարել.

Ծիծաղելի և գարշելի է այն հանգամանքը, երբ երկրիդ ղեկավարը ինչպես նախկինում ԱԺ ամբիոնից մեծ մեծ խոսում էր, այնպես էլ այսօր Գերմանիայի Քյոլն քաղաքի հայկական եկեղեցում նույնպես իր քաշից ու բոյից ավել խոսքերով դիմեց հայերին, թե եկեք ու տեր կանգնեք ձեր երկրին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոչ եմ անում արտերկրում գտնվող բոլոր իմ ծանոթ֊անծանոթ բարեկամներին, Գերմանիայում բնակվող իմ ընկերներին ու բարեկամներին, չհավատաք սուտ ու կեղծ խոսքերին, ձեր բան ու գործը չթողնեք ու չվերադառնաք, քանի որ այստեղ ոչ աշխատանք կա, որ կգնահատվի, և ոչ էլ ապագա։

Ձեզ չարամտորեն փորձում են խաբել, բերել հայրենիք որպես գլխաքանակ, որ դուք ընդամենը 70֊80.000 դրամով աշխատեք, հարկ վճարեք և ապահովեք նրանց իսկ բարեկեցիկ կյանքը, ապահովեք նրանց իսկ կոստյում հագցնողներով, և վերջապես աշխատեք, որ հենց նրանք ստանան ձեր քրտինքի հաշվին պարգևավճարներ։

Իմ օրինակը թող դաս լինի բոլորիդ համար, ես էլ վերադարձա հենց նույն Գերմանիայից, Քյոլնից, թողնելով իմ բան ու գործը, ապագան, եկա որպեսզի տիրություն անեմ սեփական երկրիս, բայց ցավոք հենց երկիրը տիրություն չարեց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լավ եղեք, պինդ կացեք, շուտով գալիս եմ։

Անկեղծորեն Հայկ Զոհրաբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով